Լևոն Շիրինյանի հզոր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին և կոշտ անդրադարձը ստեղծված իրավիճակին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
-Պարոն Շիրինյան, գլխավոր դատախազ Դավթյան Արթուր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռ նմխելիությունից զրկելու միջնորդությամբ Ազգային Ժողով է մտել։ Եթե պրոցեսները հասնեն Ծառուկյանի կալանավորմանը ի՞նչ զարգացումներ եք դիտարկում։
-Միանշանակ անկում է գնում։ Անգամ ես չէի պայմանավորի այս գործընթացն իր անձով, քանի որ ինքն արդեն թռնում է քաղաքական ասպարեզից։ Քաղաքականության մեջ այդպես է ՝

կուսակցություններն աճում են, ձեռք բերում բերում լեգիտիմություն, այնուհետև որոշակի պրոցեսներ են լինում ու այդ կուսացկությունը հեղինակազրկվում է։ Հնարավոր է թվերով մնան խորհրդարանում մինչև հաջորդ ընտրությունները, սակայն ազդեցությունը միանշանակ կորցնում են։ Առհասարակ քաղաքական կյանքի համար լեգիտիմությունը բացառիկ արժեք ունի։ Հայաստանում դա լավ չեն հասկանում ու ամենավատ հասկացողը Սերժ Սարգսյանն էր, երբ իր իշխանությունը կորցնում էր լեգիտիմությունը, նա դա չէր գիտակցում։ Դրա համար էլ կայացավ

հեղափոխություն, ինքն էլ հայտնվեց պատմության քաղաքական աղբանոցի մեջ։ Դա կուսակցական կյանքի օրենք է։ Այժմ էլ նույն գործընթացն է մոտավոր։ Լեգալությունը կմնա, այն աղջկա նման, որը նորմալ է, սակայն հասրակությունն իրեն չի ընդունում։ Դրա համար մայրերն աղջիկներին ասում են՝ նայի անվանդ շուրջ խնդիրներ չստեղծես։
-Ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ օլիգարխիայի դեմ պայքարը սկսել Գագիկ
Ծառուկյանից։

-Կոնկրետ Ծառուկյանի անձի հետ կապված հարզ չկա։ Քաղաքական պրոցեսներն ունեն իրենց ներքին զարգացման տրամաբանությունը։ Որշումները կայացվում են տեղի հանգամանքի համաձայն, ժամանակի տրամաբանությամբ։ Ես այն եզակի մարդն եմ, որ սկզբից ասել եմ, որ սա հեղափոխություն է։ Օրեր առաջ էլ ասացի՝ հեղափոխությունը երկրորդ շնչառությունն է ստանում։ պետությունը չի կարող ժողովրդավարական կուրս հռչակել, աշխարհով մեկ հայ ժողովուրդը մեկին

առաջնորդ հռչակի, իսկ նախորդ համակարգը մնա։ Կամ համակարգն էր ուտելու նորերին կամ նորերը պետք է իրականացնեին հեղափոխության իդեալները։ Եղավ այն, ինչ եղավ։ Այսօր չէ, վաղն էր լինելու։ Ասում էին՝ սուտ է, սա միայն իշխանափոխություն է։ Ես պնդում եմ՝ սա մայիսի երկուսի համամոլորակային հեղափոխության հետևանքն է։ Դրա բանաձևը հետևյալն է՝ օլիգարխիան պետք է կազմաքանդվի։ Ես դա անվանում եմ գողապետություն, որը պիտի քայքայվի։ Գործադիր

իշխանությունն ունի իրավունք, պարտավորություն, հրամայական՝ խնդիրները լուծել հարմար պահի։ Նրանք որոշեցին դա անել։ Այս ժամանակահատվածը Նիկոլը չի ընտրել, հակառակորդ ճամբարն է ընտրել, որն իրեն այս վիճակում թույլ տվեց մեծագույն ող բերգական որոշում կայացնել։ Այն է՝ կորոնավիրուսային պայմաններում իշխանություն տապալել։ Հաշվեցին, որ պետությունը խիստ զբաղված է այդ հարցով, սկսեցին վարկաբ եկել իշխանություններին այդ պայքարի հարցում։ Ես ասացի՝ գործը գնալու է հանգ ուցալուծման,

հեղաշրջման փորձ են անելու։ Արդյունքն այն է, որ վարչապետը հիվանդացավ կորոնավիրուսային վարակով, իսկ այդ ընթացքում Սերժի կոալիցիոն գործընկերները ցույց տվեցին, որ տհասության մեջ են, երևի հույսը դրել էին ուժայինների վրա։Ի՞նչ եղավ, վարչապետը, որը տիրապետում է քաղաքական պայքարի տակտիկական վարպետությանը եկավ մի օրում փոխեց 3 ուժայինների ու գր ոհի անցավ։ Վիճակն առաջարկել էր գողապետությունը, իսկ իշխանությունը ազգի շահերից բխող լուծում տվեց։

-Կարծում եք լուծումը տրվե՞լ է, թե՞ Փաշինյանին տապալելը այդ նախկին և նորաստեղծ ռևանշիստների օրակարգում է մնում։
-Նրանք գլխ ատվել են, այժմ անկում է գնում։ Երեք ուժայինների փոփոխությունը կուլմինացիան էր։ Պետությունը, պետականությունը ուժեղ է, որ այս թալանված երկրում կարողանում է այսքան պայքարել կորոնավիրուսի դեմ։ Իշխանությունը տաղանդ ունի՝ ճշգրիտ հաշվեց և խփեց հարմար պահին։ Հասարակության պահանջը նույնն է՝ օլիգարխաթափ անել ՀՀ-ն, իշխանությունն էլ այդ տրամաբանությամբ է գնում։ Քոչարյանն էլ իր տեղը պիտի վերադառնա՝ խուց։ Ոչ ոք պետությանն այնքան վնաս չի տվել,

ինչքան Քոչարյանը, սակայն հանգստանում է Իզմիրլյանում։ Իրավական պետությունը չի կարող որևէ մեկի համար արտոնյալ վիճակ սահմանել։ Հայ հանրությունը պետք է ակնկալի արդարադատություն, չպետք է լինի կամայականություն, որ նոր մոնստրներ չառաջանան։ Ընտրությունը հասունացրեցին հանրապետականները, դաշնակները, այդ «Մեկ Հայաստանը»,«Ազգային օրակարգը», «Հայրենիք» կոչված ռուսական ծառшյությունը, ԿԳԲ-ի գեներալը չի կարող

կուսակցություն ղեկшվարել։ Ծառուկյանի բնավորության մեջ «լավ տղայի» հայկական ընկալումը կա, նրան տաքացրեցին, ուղարկեցին մարտի։ Իշխանությունն էլ համարժեք արձագանքեց։ Աշխատում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակության անկման վրա, որ հեղաշրջման փորձ անեն։ Այժմ քանի դեռ բարձր է՝ ժողովրդից վախենում են։ սակայն ուզում եմ նաև շեշտել՝ եթե այսօյ կորոնավիրուսի նոր բռ նկում եղավ, պատասխանատվությունը մնում է ԲՀԿ-ի վրա՝ արտակարգ իրավիճակի ռեժիմը խախտելու համար։ Ու ծախսն էլ իրենք պիտի հոգան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *