Ինչպես գիտենք, երեկ ՀՀ ԱԺ-ի նիստում քննարկում էին Բարգավաճ Հայաստան Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձե ռնմխելությունից զրկելու հարցը։ Քվեարկությունը գաղտնի եղավ, մասնակցել էին «Իմ քայլը»
խմբակցության 87 պատգամավոր։ Ըստ Քվեարկության արդյունքների՝ 87 կողմ և 0 դեմ-ով Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձե ռնմխելիությունից, որից հետո գնացել Ազգային Անվտանգության ծառայության՝ հարց աքննության։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր Ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «Տեղեկատվություն եմ Երեկ ստացել, որ «Արարատ ցեմենտ» գործարանի, թե ֆաբրիկայի աշխատողներից պահանջում են
մասնակցություն ունենալ բողոքի ակցիաներին, հակառակ պարագայում աշխատանքից կհեռացվեն: Նույնպես հայտնեցին, թե կան քաղաքացիներ, որոնք սեփական դիմումով աշխատանքից ազատվել են՝ չենթարկվելով անօրինական պահանջներին: Այս տեղեկատվությունը
հիմք է տալիս Ասելու, որ անցկացվում են խաղաղ հավաքների քաղաքացիների իրավունքի խախտումներ: Մասնավորապես կորոնավիրուսյան համաճարակի ռիսկերի դեպքում պետք է հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի ենթարկել քաղաքացիների առողջությունը նույնպես»: