Հիշեցնենք, որ Հայաստանում անգամ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։
ԱԱԾ-ը այցելել է Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, քննարկվում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցը։ Այս ընթացքում ակտիվացել են նաև նախկին իշխանությունները։ Ալեն Սիմոնյանը կոշտ արձագանք է հնչեցրել Արթուր Վանեցյանին։
Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահaնջելը կարող է հրաժարվել օրինակ իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ Արթուր Վանեցյանն էլ
է պահaնջում կառավարության հրաժարականը, նշեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է մնացած ուժերի՝ Դաշնակցություն, «Մեկ Հայաստան» կուսակցությունների, Միքայել Մինասյանի հայտարարություններին, Սիմոնյանը նշեց. «Ես ցավում եմ, որ գնում, գնում նորից էդ ջաrդած տախտակի շուրջ են հավաքվում:
Այն մարդիկ, ովքեր այժմ աշխատում են «ընդ դիմության» կայացման համար, ինչ էլ ստեղծեն, Սերժ Սարգսյան է ստեղծվելու: Իրենք պետք է հետևություններ անեն: Նույն ճանապարհով գնալը, նույն ձևով աշխատելը