Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժողովուրդ, շատ սիրելի ժողովուրդ, հեղափոխությունը ԴՈ՛Ւ ես արել, չէ՞։ Աշխարհի ոչ մի հանճարեղ առաջնորդ առանց ՔԵԶ չի կարող եւ չէր կարող հեղափոխություն անել։ Իսկ հեղափոխությունն արել ես, որ ազատվես ռոբասերժիկական հրեշավոր լծից։
Այժմ էդ մարդaկերները դեռ վերջնականապես չեն ոչնչացվել իշխանությունների դանդալոշության պատճառով, սակայն ԴՈ՛Ւ էլ ես տեսնում ու համոզվում, որ էդ թալանչիներն իրենց միլիարդներով հազիվ կամ մի քանի տասնյակ մարմնaվաճառ են կարողանում հավաքել գլխներին, կամ՝ մի քանի տասնյակ՝ հոգեվաճառ։
Դրանց թիկունքին ժողովուրդ չկա, միայն իրենց նման թափթփուկներ, բաշիբոզուկներ ու օտարների ստոր ստրուկներ են։ Իսկ էդ տեսակը որպես կանոն ահավոր վախկոտ է լինում։ Էդ զառանցանքներին մի տրվեք՝ վայ, հեսա հեղաշրջում են անելու։
Ոչ մի բան էլ չեն կարող անել, քանի որ ԴՈ՛Ւ դա թույլ չես տալու։ Հակառակը՝ եթե փորձեն կտրուկ շարժում անել, իշխանությունների սխալները ԴՈ՛Ւ ես ուղղելու, ու սրանց պատիժը մի օրում ես որոշելու։ Էն ժամանակ երանի են տալու Նիկոլի «թավիշին»։ Պինդ կաց, դիմակ հագիր, ձեռքերը հաճախ լվա։