Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱՆՀԱՆԳԻՍՏ, ԲԱՅՑ ԱՆՑՈՂԻ՛Կ ՕՐԵՐ․․․ Օրերը խառնակ են, սակայն անհագստանալու հիմքեր չկան: Այդ բացահայտ հանցագործ կալանավոր ռոբիկ քոչարյանի կարգավիճակի փոփոխության այսօրվա որոշման փաստի մեջ ո՛չ մի խուճապ չպետք է տեսնել: Նախ կարգավիճակի փոփոխությունը բնավ էլ չի նշանակում, թե այդ ոճրագործի վրայից մեղադրանքները հանվել են. նա շարունակում է այն նույն ամբաստանյալը մնալ, քանի բուն դատաքննությունը չի սկսվել ու չի ավարտվել: Իսկ որ սկսվի, ակնհայտ է, որ հիմնավոր մեղադրանքների ծանրության տակ այդ ոճրագործ ռոբն էլ, դոլարների խաթեր ստրուկների վերածված նրա ազգադավ պաշտպաններն էլ ճզմվելու են:
Ես մեր ժողովրդին հանդարտության ու սթափության կոչ եմ անում այն մեծ հավատով, որ արդարադատության հաստատումը Հայաստանում այլևս անշրջելի ընթացք է: Դժվարություններ այդ ճանապարհին, իհարկե, կան: Եւ շա՛տ կան: Չմոռանանք, որ դատավորների գերակշիռ մասը նախկին հանցագործների նշանակվածներն են, և, հետևաբար, նրանց հանցակիցներն են: Դրանք այն տականքներն են, որ 2008-ի մարտի 1-ի արյունալի դեպքերից անմիջապես հետո ընդամենը ոստիկանների սուտ ցուցմունքով հարյուրավոր ազգասերների բանտ ուղարկեցին:
Այդպիսի հրաման ունեին ռոբիկից եւ ռեռժիկից և կամակատարի ստորությամբ գնացին այդ անմարդկային քայլին: Այժմ էլ այն տխրահռչակ դատավոր դավիթ գրիգորյանի նման մեկն էլ է հայտնվել վերաքննիչ դատարանում, որ ընդառաջում է այդ ոհմակին ու բացահայտ հանցագործ ռոբիկի կալանքը փոխելու որոշում է կայացնում: Սա և այն հիշածս նախորդը ճկույթն անգամ չարժեն Աննա Դանիբեկյանի: Աննա Դանիբեկյանը մարտի 1-ին այդ մարդակեեր ռոբիկի հանցագործության արդյունքում զո հվածների ու տուժածների իրավահաջորդների վիճակն ըմբռնող դատավոր է, ժողովրդի այս արդարացի ցասումը նկատող ու հաշվի առնո՛ղ դատավոր է: Իսկ վերոհիշյալ այդ երկու տականք դատավորները մնացել են այն նույն ստորաքարշները, ինչ էին անհայրենիք ռոբիկի ու նույն անհայրենիք սեռժիկի տիրապետության տարիներին:
Պարզապես ստրուկներ էին ու ստրուկ են սրանք: Եվ այսօր վերաքննիչ դատարանի դատավորի այս թուլության, իր նախկին տերերից ունեցած այս վախի արդյունքում հանցագործի կարգավիճակի փոփոխությունը, բնական է, որ արդարացիորեն զայրացրել է ժողովրդին: Ա՛յն ժողովրդին, որ արդար Հայաստան ունենալու համար հեղափոխություն արեց ու արդարացիորեն պահանջում է արագացնել հանցավոր ռեժիմի վերջնական վտարումն իր արժանի տեղը, որը բանտ է կոչվում:
Ես ցավում եմ, որ դատական համակարգը դեռ շարունակում է աղտոտ մնալ, և այդ աղտից առայժմ օգտվում են նույն աղտոտ հանցագործները: Նյարդային այս լարվածությունը, որի առիթը եղավ վերաքննիչ դատարանի այս տխրահռչակ որոշումը, ճիշտ է, անհանգստացնում, նաև վիրավորում է արդարության սպասող մեր ժողովրդին: Բայց՝ ո՛չ մի հուսահատություն, ո՛չ մի ընկճվածություն: Մենք արդեն սովոր ենք, որ քոչարյան ռոբիկի և սեռժիկ սարգսյանի կողմից կարգված դատավորներից ոմանք մեկ անգամ չէ, որ այդ հանցագործի նույնքան հանցագործ պաշտպանների միջնորդություններին ընդառաջել են:
Հետո կրկին նրանց այդ քծնանքին արժանի պատիժ տրվել է՝ դատախազությունը բողոքարկել է, և հանցագործը կրկին իր բանտախուցն է գնացել: Հիմա էլ նույնն է լինելու՝ դատախազությունն արդե՛ն հայտարարել է, որ վճռաբեկ բողոք է ներկայացնելու: Նշանակում է, որ հիմա ավելի՛ համախմբված պիտի պայքարել, որ ոչ մի հանցագործ չմնա առանց պատժի: Դժվարությունները կոփում են մարդկանց: Վերաքննիչի այսօրվա որոշումը ժամանակավորապես այդ դժվարությունը բերեց մեզ: Ուրեմն այն պիտի կոփի մեզ: Սա ա՛յն պահն է, երբ շատ ավելի որոշակի բացահայտվեցին նախկիններն ու դրանց հետ իրենց կապերով շղթայված ու դեռ մեր դատական համակարգում պաշտոններ զբաղեցնող ստրուկները:
քոչարյան ռոբիկի կալանքը փոխոխելու որոշում կայացնող դատավորներից յուրաքանչյուրը հանցագործի պիտակն ունի իր վրա, ընդամենը մի հատ թափ տալ է պետք: Սրա ժամանակն էլ է գալու, որ դրանց ցույց տրվի այն ճանապարհը, որտեղով անցնում է ռոբիկ քոչարյանը: Այդ ճանապարհը միայն մի՛ ուղղություն ունի՝ դեպի բանտախուց: Մի փորձի հուսահատվել, իմ սիրելի ազատասեր, արդարասեր ժողովուրդ: Այս դժվար կացությունն էլ ժամանակավոր է:
Մի՛ մոռացեք, թե մենք ի՜նչ արյունաքամ երկիր ենք ժառանգել: Հիմա մենք որքան ամուր կանգնենք մեր նոր իշխանության կողքին, այնքան շո՛ւտ կվերանան այս բարդ վիճակները:
Պարզապես զգոն մնանք, քանի որ մեր շուրջը ազգադավներով լցված նախկին հանցագործների դրածոներն են: Սիրելի ժողովուրդ, մի՛ մոռացիր, որ արդարության վերականգնումը շատ բարդ իրավական գործընթաց է, դրան պետք է հասնել միայն ու միայն համառորեն և անհուսահատ պայքարելով:
…Հույսով ու հավատով սպասենք դատախազության վճռաբեկ բողոքին: Իսկ այս մի երկու շաբաթը թող այդ հանցագործ ռոբիկը վայելի իր տանը մնալու հաճույքը: Շատ ավելի վատ է լինելու, երբ ընտանեկան պայմաններից նորից գնալու է իր խուցը, թախտաբիթիների մոտ: Եվ՝ միայն բանտ, ոչ թե այդ եղած-չեղած կաթողիկոս կոչվածին պատկանող հիվանդանոցը: Այդ ամբաստանյալը ո՛չ մի բանով չպիտի տարբերվի մնացած կալանավորներից: Նա, հատկապես նա,՛ ա՛յն հանցագործն է, որի արժանի տեղը միայն բանտախուցն է: Հավատանք սրան: Հավատանք, աջակցենք ու վստահենք մեր կառավարությանը, որն այս դժվարին պայմաններում անում է անհնարինը: Լա՛վ է լինելու: Ամրապնդվենք բոլորս և կհասնենք վերջնական հաղթանակի: Ես միշտ եղել եմ Հեղափոխության հետ և շարունակում եմ լինել: ԴՈՒԽՈ՛Վ: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ