Սոլովյովի ցնցող պատասխանը Վահե Էնֆիաջյանի՝ իշխանությունից գանգատվելուն

Հունիսի տասնհինգին ռուս հայտնի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերի ժամանակ քննարկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկմանը մասնակցել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նույնպես, որը պատմել է հունիսի

հինգին ԲՀԿ քաղխորհրդի նիստին Ծառուկյանի հնչեցրած քննադատության, Գագիկ Ծառուկյանի հարցաքննության օրը Նալբանդյան փողոցից Ծառուկյանի աջակիցներին բերման ենթարկելու, ԲՀԿ հանդեպ հալածանքների վերաբերյալ։ Զրույցի սկզբում Սոլովյովն ասում է, որ այսօր կարծես թե վտանգավոր է ղարաբաղցիների վերաբերյալ

բարեկամական ինչ-որ բան ասելը, կարող են մտածել, որ իշխանության դեմ ես։ Հետո շարունակում է․ «Մեզ ասում էին, որ ամողջ հայ ազգը պաշտում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլորը դուրս էին գալիս և գոռում, որ նա սարսափելի դեմոկրատ է, սակայն տեսնում եմ, որ ձեր քաղաքական աստղերից մեկին, որը կարծես նրա հետ բարիկադների մի կողմում էր, հերիք էր ասեր այն, ինչ մտածում էր ձեր կառավարության

վերաբերյալ, որ չի կարողանում պայքարել կորոնավիրուսի խնդրի դեմ, հանկարծ սկսում է գոչել՝ ընտրություններին գնել է ձայներ, Ծառուկյանն արդեն այն Գագիկ Ծառուկյանը չի, որին գիտենք, այսօր նա ոչ թե Հայաստանի հպարտությունն է, այլ շուտ ուղարկեք մեկուսարան, իսկ եթե ժողովուրդը դուրս է գալիս փողոց հանուն Ծառուկյանի, նրանք բոլորը վաճառված են»։
– Դե, ո՞վ է ուզում սկսել, – զրուցակիցներին է դիմում Սոլովյովը։

– Ես կսկսեմ, – ասում է Վահե Էնֆիաջյանը՝ բարձրացնելով ձեռքը։
– Սկսեք, Վահե։
– Հարգելի Վլադիմիր Ռուդոլֆովիչ, արդեն հակիրճ ասացիք, թե ինչ է կատարվել։ Իրականում հունիսի 5-ին կայացավ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, ուր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատեց իշխող կուսակցությանը, կառավարությանը, որից այնուհետև իշխող կուսակցությունն սկսեց տարբեր մեթոդներով․․․

ոչ մի քաղաքական գնահատական չկար, միայն սպա ռնալիքներ էին։ Հետո Էնֆիաջյանը պատմում է, որ Հայաստանում շատ մարդիկ սիրում են Գագիկ Նիկոլաևիչին, նա մեծ վարկանիշ ունի, որը վախեցրել է իշխող կուսակցությանը։ ԲՀԿ-ն միշտ եղել է ժողովրդի կողքին, միշտ պատրաստ է եղել գործակցել ու բարիքներ բերել պետությանը, պատմել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ ավելացնելով, որ Գագիկ Նիկոլաևիչի արդեն հայտնի հայտարարությունից այնուհետև սկսվեցին հալածանքները։ ԱԺ

փոխխոսնակը պատմել է, որ հունիսի 14-ին հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ բերման են ենթարկվել, ուժ է գործվել նաև պատգամավորների նկատմամբ։ Սոլովյովն ընդհատում է․ «Այսինքն ստացվում է, որ ձեզ ցրել են․․․ ինչքա՞ն է անցել, 2 տարի՞, այն ժամանակ գոռում էիք՝ ոստիկանություն, չհամարձակվեք կպնել, ազատություն, ի՞նչ եք անում, իսկ այսօր, ստացվում է կարելի՞ է մեկուսարան։ Հարյուրավոր քաղաքացիների են բերման ենթարկվել, ասում է Վահե Էնֆիաջյանը։ «Այդ ինչպե՞ս, իսկ երբ

Սարգսյան Սերժին գոչյուններով հեռացնում էիք, ասում էիք՝ թողեք, ոստիկանական ամենաթողություն, ինչ ուզում անում ենք՝ տին-դին-տի-դի-դին, այսօր ստացվում է, որ կարելի՞ է», – հանդիմանում է Սոլովյովը։ Վահե Էնֆիաջյանը փորձում է պատասխանել՝ այսօր չկա ժողովրդի իշխանություն։ Էնֆիաջյանը շարունակում է պատմել, որ այնքան մարդու էին բերման ենթարկել, որ Երևանի ոստիկանական բաժանմունքների մեջ տեղ չէր մնացել։ Սոլովյովը հարցնում է՝ իշխանության

տելեգրամյան ալիքները տեսանյութեր են տարածում ինչպես է Գագիկ Ծառուկյանը գնում ընտրողներին, գուցե հիմքեր կա՞ն բերման ենթարկելու համար։ Ոչ մի հիմք, փաստ չկա, ուղղակի ռեպրեսիա է Գագիկ Նիկոլաևիչի հանդեպ, հակադարձում է Վահե Էնֆիաջյանը։ Հետո Վլադիմիր Սոլովյովը սկսում է հանդիմանել և պատմական դաս տալ․ «Դուք լուրջ, հասուն մարդիկ եք, մի՞թե չեք հիշում Հոկտեմբերյան հեղափոխության պատմությունը։ Բոլորը, ովքեր բոլշևիկների կողմից էին, այնուհետև գլխներին են

բամ փել ու վերացրել։ Մտածում էիք, որ ձեզ թույլ կտա՞ն գոյություն ունենալ որպես ընդդիմադիր կուսակցություն, մտածում էիք, որ ձեզ չե՞ն խժռի։ Եկեք օբյեկտիվ լինենք, ՀՀ-ն ծանր վիճակում է և միանգամից՝ ներքին թշնամի, պետք է գտնեն մեկին, ով մեղավոր է, իսկ Ծառուկյանը ինչո՞վ է լավ, նրան կարելի է ճարպազերծել՝ շատ գումար ունի, հարուստ մարդ է, երբեք չի թաքցրել, հրաշալի թեմա է, հեղափոխությունը խժռում է իր զավակներին։

Հիանալի է»։ Վահե Էնֆիաջյանը փորձում է հետ գալ բուն թեմային․ «Իրականում Ծառուկյանի քննադատությունը, որ գործող կառավարության մեջ չկան պրոֆեսիոնալ, փորձառու ղեկավարներ, որ պետությունում տնտեսական, սոցիալական վիճակը շատ վատ է, հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատանք չունեն, թունելի վերջում լույս չենք տեսնում։ Ահա թե ինչու է կառավարությունը Նման կերպ արձագանքել»։Սոլովյովը շարունակում է դաս տալ․ «Հա՞, հասկանում եմ ձեզ, սակայն

ճշմարտությունը որպես կանոն, բոլորին դուր չի գալիս։ Դուք անցնում եք ավանդական հետհեղափոխական սինդրոմով, երբ նրանց կարելի է, իսկ ձեզ՝ ոչ, նրանք փողոց են դուրս բերում ճիշտ ազգին, իսկ դուք՝ սխալ ժողովրդին։ Սա անցել ենք 1991 թ.-ին․․․» Վահե Էնֆիաջյանը արձագանքում է․ «Ժամանակի հարց է, պայքարելու ենք, մենք շատ-շատ աջակիցներ ունենք, մենք գիտենք, որ կհաղթենք»։ «Դա դեռ կտեսնենք», – քամահրական արձագանքում է Վլադիմիր Սոլովյովը։
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *