Ալեքսանդր Սայադյանի հզոր կոչը հայ ժողովրդին և հայ մտավորականությանը

Ալեքսանդր Սայադյանի հզոր կոչը հայ ժողովրդին և հայ մտավորականությանը Ալեքսանդր Սայասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Հասել ենք ճամփաբաժանի։ Իրադրությունը օր օրի նոր երանգներ է ստանում ու ժամանակն է, որ մեզնից յուրաքանչյուրը վճռական որոշում կայացնի իր համար, թե որ ուղղությունն է ընտրում։

Հարգելի մտավորականներ` արվեստի ու գիր-գրականության, գիտության ու տեխնիկայի ոլորտների ներկայացուցիչներ, ժամանակն է, որ բարձրաձայնեք ձեր դիրքորոշման մասին, ով եք, որտեղ եք և ում հետ եք։ Ձեզնից յուրաքանչյուրը սեփական կարծիքի և իր տեղը ընտրելու իրավունք ունի,

սակայն ցավն այն է, որ ձեզնից շատերը, անկախ նրանից, թե որ կողմում են, ում են համակրում, վախենում են բարձրաձայնել ունեցած կարծիքն ու դիրքորոշումը։ Դուք որդեգրել եք սպասողականությունը, թե` տեսնենք նժարը որ կողմ կթեքվի։ Դա անսկզբունքային վարքագիծ է։

Չեմ ուզում շատ մանրամասնել, վստահ եմ, որ ձեր մտավոր կարողությունները բավարար են խոսքիս նպատակը ճիշտ հասկանալու համար։ Ժամանակն է, որ ձեզնից յուրաքանչյուրը, ով իրեն անհատ է համարում, վստահ է իր հեղինակությանը և իր կարծիքն ու

դիրքորոշումը միակ ճիշտն է համարում, կանգնի և բարձրաձայնի այն։ Ես ուզում եմ իմանալ` ով է մտավորականներից իմ համախոհը և ով` ընդդիմախոսը։ Նույնին սպասում են նաև մարդիկ։ Իմ այս կոչին հետևելով, առաջինը ես եմ հայտարարում` աջակցում եմ վարչապետին,

նրա կառավարությանը և լինելու եմ նրանց հետ մինչև հեղափոխության վերջնական հաղթանակը, որին հավատում եմ։ Խոսեք, մտավորականներ… Աստված պահապան մեր ժողովրդին ու մեր պետությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *