Արտակ Գալստյանն իր էջում գրել է. «ԲԱՎԱԿԱՆ Է ՀԱՅՀՈՅԵՔ ԴԱՏԱՎՈՐԻՆ, ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԹԱՓՎԵԼ ԵՎ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐԻՆ
Նախկինում նշել եմ, այսօր էլ կրկնվեմ, որ Սերժի մնացորդ գլխավոր դատախազը դա հեղափոխության մեջ ներդրված տրոյական ձի է, սակայն մեր սիրելի իշխանությունը մոռացել է պատմական ճշմարտությունը, այն է` մեկ անգամ դավաճանողը, դավաճան է հավերժության մեջ նույնպես։
Կրկնեմ իշխանության սիրելի գլխավոր դատախազի կողմից իրականացված որոշ օպերատիվ հակահեղափոխական օպերացիաները:Այսպես՝ Սերժ Սարգսյանին առաջադրվեց այնպիսի ծիծաղելի մեղադրանք, որ ընկնում է անմիջապես երկու համաներման տակ ու նա ցանկացած ելքի դեպքում չի ազատազրկվի:Հայաստանը լքեցին մոտ մեկ տասնյակ նախկին ռեժիմի առերևույթ հանց ագործներ ու լինելով
հետախուզման մեջ ամենօրյա ռեժիմով ուղիղ եթեր են մտնում և վարկաբեկում իշխանությանը ու ազգին:Սաշիկի տղային` Հայկ Սարգսյանին առաջադրվեց այնպիսի մեղադրանք, որի վաղեմության ժամկետը անցած է: Սերժի Վաչոն ազատվեց քր. պատասխանատվությունից ու ետ ստացավ իր Տաս միլիոն դոլարը:Գողացված գումարների մեկ տոկոսը անգամ դեռ վերադարձված չէ ժողովրդին:
Մարտի մեկի գործով: Ամբողջ համացանցը վերջին բառերով հայհոյեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կարճած դատավոր Դավիթ Բալայանին, սակայն չգիտես ինչու ոչ ոք հարց չտվեց Սերժի դատախազ Արթուր Դավթյանին` Ինչն էր պատճառը, որ 3 ժամ չէր սպասել , որ ստանար ԲԴԽ-ի համաձայնությունը Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակում խուզարկություն անելու համար, այլ այն իրականացրել էր առանց դրա, հստակ գիտակցելով, որ չի գտնվի գեթ մեկ դատավոր, որ անօրինական խուզարկության արդյունքները դիտարկի որպես ապացույց:
Արթուր Դավթյանը չէր կարող չհասկանալ, որ իր այդ որոշման համաձայն, փաստացի դատավորի փոխարեն գրել է կարճման որոշումը ու ազատել Դավիթ Գրիգորյանին արդարացի պատժից:Այնպես որ, այդ հայհոյանքների հասցեատերը պիտի ոչ թե Դավիթ Բալայանը լիներ, այլ իշխանության որդեգրած տրոյական ձին:Նույն մարտի մեկի գործով բոլոր ամբաստանյալները, ազգի դեմ զորք հանած ՊՆ նախարարը, գլխավոր շտաբի պետը ազատության մեջ են, հարգելի իշխանություն, մի անգամ հարցրել եք, ձեր որդեգրած առերևույթ հանց ագործին` ի՞նչու:
2 տարի է մարտի 1-ի գործի դատաքննությունը չի սկսվում, քանո որ ամեն նիստին Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են նույն միջնորդությունը ու դատախազներից ոչ ոք չի առարկում դրան, ասել որ իշխանության որդեգրած տրոյական ձին տեղյակ չէ Եվրոպական կոնվենցիայի իրավունքի չարաշահման դրույթին կլինի միամտություն, ձեր որդեգրած առերևույթ հանց ագործին գոնե մեկ անգամ հարցրել եք թե ի՞նչու:
Այժմ դատավորների մասով` ինձանից շատ ոչ ոք չի տուժել որոշ դատավորներից, սակայն օբյեկտիվ լինելու համար Պետք է նշեմ:
Ի՞նչ անի դատավորը` անկախ ամբաստանյալի անձից, եթե դատախազը դատարան է ուղարկում անհիմն մեղադրանք, առանց որևէ ապացույցի, միայն իր տեսած երազի, կամ առերևույթ իր ցանկացած կաշառքը չստանալու հիման վրա:
Ի՛նչ անի դատավորը, երբ ներկայացված ոչ մի ապացույց օրինական չէ, իսկ դատախազն էլ հայտնում է, որ դա իր ներքին համոզմունքն է և հավաստի կասկածը, իսկ որոշողը ու դատողը, ինչպես նաև հետագա պատասխանատվություն կրողը դատավորն է:Շատ անգամներ նշել եմ, որ գլխավոր դատախազը իր գործունեության արդյունքում կանխամտածված կերպով քրեադատավարական նորմերը խախտելով ներկայացնում է մեղադրանքներ
ու այդ գործերը ուղարկում դատարան, իսկ վերջում ողջ պատասխանատվությունը թողնում դատարանի վրա` Համոզված լինելով, որ հասարակական հնչեղություն ունեցող գործերով մեղքի ամբողջ բաժինը կնկնի դատարանի վրա, ազգը վերջին բառերով կհայհոյի դատավորներին ու վերջիններս կտրամադրվեն իշխանության ու Վարչապետի դեմ, իսկ ինքը դադձյալ ջրից չոր
դուրս կգա:Ընդունեք, որ միայն մեկ տրոյական ձիու հաջողվել է այսօր թշնամի դարձնել ՀՀ իշխանության երկու թևերին՝ գործադիր ու դատական , Ու հոյակապ ծառայություններ մատուցել նախկին հանց ավոր ռեժիմին։ Այսօրվա դատական ակտի հետ կապված, տվյալ պահին կարող եմ ասել հետևյալը` մեղքի առյուծի բաժինը դատախազինն է, քանզի թույլ է տվել, որ երկու տարի շարունակ քննվի նույն միջնորդությունը, որ հավուր պատշաճի չի իրականացրել իր լիազորությունները, եթե ոչ միտումնավոր ու դիտավորությամբ:
Իսկ կարևոր մեղավորը դա թավիշն է, որի արդյունքում տրոյական ձին դեռ շարունակում է պաշտոնավարել: Ի դեպ հիշեցնեմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից, դատական իշխանությունը յուրացնելու եղանակով 42 անձի ապօրինի մինչև կյանքի վերջ ազատազրկման դատապարտելու փաստով ներկայացրել ենք 11 հաղորդում, սակայն դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց քր. գործ հարուցել: 11 մերժման գրություններից երկուսը վիճարկվեցին մեր կողմից դատարան, երկուսը վերաքննիչ դատարանի կողմից վերացվեցին, իսկ Արթուր Դավթյանը, որ փրկի Քոչարյանին, դրանք բողոքարկեց Վճռաբեկ դատարան:
Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից, առանց հարուցված քր. գործի առկայության, անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու փաստով անգամ ներկայացվել է հաղորդում ու կրկին դատախազությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել ու նախնտրեց ապօրինի ձեռք բերված ապացույցներով գործը ուղարկել դատարան, հստակ իմանալով, որ այն կարճվելու է:
Հարգելի ժողովուրդ: Այսօր էլ ազգովի վերջին բառերով հայհոյում էք դատավոր Նիկողոսյանին, տարածում էք նրա ընտանիքի նկարները, վաղը կհայհոյենք
մեկ այլ դատավորի ու այդպես անվերջ, իսկ այս ամենի իրական մեղավորին թող իշխանությունը որդեգրի ու ենթարկվի նրա սադրանքներին, իրավաբանությունից հեռու դատողություններին: Իշխանությունը պիտի հասկանա մի բան, որ եթե Արթուր Դավթյանը իրոք լիներ փայլուն իրավաբան ու առաքինի, արդար մարդ, Ուրեմն Սերժ Սարգսյանը նրան երբեք չէր նշանակի գլխավոր դատախազ: Կարծում եմ սթափվելու, ֆեյսբուքյան հայհոյանքի դաշտից դուրս գալու ու գործելու ժամանակն է:
ՖԲ-ում հայհոյելով հարց չի լուծվելու, հեղափոխության արժեքները չեն պահպանվելու, ընդհակառակը որակազրկվելու ու արժեզրկվելու են: Հանգիստ թողեք դատավոր Նիկողոսյանին ու նրա ընտանիքը, եթե իրոք ուզում էք խնդիրը լուծվի, մտածեք իրական մեղավորին չեզոքացնելու, իշխանությանը սթափեցնելու, թավիշ կոչված քաղցկեղը ու տրոյական ձիերին չեզոքացնելու մասին: Ի դեպ իմ կարծիքով ի տարբերություն տրոյական ձիու,
դատավոր Նիկողոսյանը նույն գործով կաշառք չի վերցրել:Բուն որոշմանը կանդրադառնամ դրան ծանոթանալուց այնուհետև: Հ.Գ Արդարությունը միշտ հաղթում է ու Քոչարյանի զ ոհերի հոգիները չեն թողնի որ նա առանց պատիժ մնա, նա շուտով դարձյալ կկալանավորվի:
Համբերություն ժողովրդիս:Արտակ Գալստյան