Թուրքիան Հայաստանին փող ու հողեր է պարտք․․․ Վլադիմիր Ժիրինովսկու սենսացիոն հայտարարությունը

Թուրքիան Հայաստանին փող ու հողեր է պարտք․ Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է Հայոց ցեղասսպանության մասին ասելով,- «Հնարավոր կլինի պատրաստել ու ապահովել փոխհատուցման որոշ իրավական փաստաթղթերի ընդունում: Մարդիկ չեն կարող վերադարձվել, բայց տարածքներ կամ գումարներ և որոշ փոխհատուցում կարող է վերցվել Թուրքիայից:

Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է եղել, կան բոլոր վկաները նույնպես: Դա այնպիսի քայլ էր, որ ողջ Եվրոպան հիշում է հարյուր տարի արդեն: Թուրքիան պետք է վերադարձնի հայկական հողերը, պետք է ազատի «օկուպացված» հայկական հողերը, հայտարարել է Ռուսաստանի Պետական ​​դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին:

Ինչպես հաղորդում է ռուսական «Эхо Москвы» թերթը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարը (LDPR) հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Մոսկվայում Հայոց ցեղասսպանության զո հերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: «Հայեր, ես դիմում եմ ձեզ: Արևմտյան Հայաստանը ազատվելու է և վերադարձվելու է:

Թուրքիան պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից, մենք պարտավոր ենք ստիպել նրանց դա անել: Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է Հայաստանին, իսկ հարավ-արևելք Քրդստանին: Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատի հողերը ու վերադարձնի Հայաստանին և դուք էլ պետք է աջակցեք Ղրիմի վերադարձը Ռուսաստանին», — ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *