Ինչպե՞ս անել, որպեսզի կորոնավիրուսը թեթև տարվի, խուսափել բարդություններից ու մահվանից․ Բժիշկի կարևոր խորհուրդները

aybnews.su-ն գրում է․ Զբաղվելով COVID19 հիվանդների բուժմամբ, վերլուծելով արդեն ավելի շատ ինֆորմացիա, արել եմ հետևյալ եզրակացությունները:

Շատ կարևոր է կանխարգելել հիվանդության հաջորդ էտապը՝ դե չվարակվելը պարզ է, վարակվելու դեպքում այնպես անել, որ չբարդանա, բարդանալու դեպքում խուսափել մա հվանից: Խորհուրդներին հետևելու դեպքում կխուսափեք հիվանդանոցային վիճակի հասնելուց, հասնելու դեպքում կնվազեցնեք բարդանալու վտանգը: Խորհորդները կատարել հնարավորությունների մաքսիմալ կիրառմամբ՝ ընթացքում կմանրամասնեմ:

Մի փոքր բացատրություն ու անցնենք խորհուրդներին COVID19 ժամանակ տեղի ունենում մազանոթների խցանումներ արյան վնասված տարրերով (հանրային մատչելի լեզվով եմ գրում): Այդ խցանումներն են բերում թոքաբորբի, թոքերի շնչական մակերեսի պակասեցման, դա թթվածնային քաղցի, թթվածնային քաղցը թուլության, թուլությունը արյան շրջանառության վատացման և նորից մազանոթների խցանման: Ստեղծվում է “արատավոր օղակ”: Մեր խնդիրն է կոտրել այդ օղակի որևէ հատված, այն, որը հնարավոր է: Այժմ խորհուրդները, իրենց մեկնաբանությոներով:

1 շատ հեղուկներ — արյան հոսքի և մակարդուկների առաջացման վրա զգալի ազդում է արյան մածուցիկությունը, իսկ մածուցիկություը բարձրանում է ջրազրկված ժամանակ: Այս ամառվա շոգին մենք քրտանտադրությամբ շատ հեղուկ ենք կորցնում: Եթե դրան գումարենք հվանդանալու դեպքում մարմնի ջարմաստիճանի բարձրացումը, հևոցը, ապա կորուստը շատանում է:

Մենք գիտակցաբար պետք է կառավարենք հեղուկների քանակը եւ շատացնենք դրանք: Այստեղ հիշում են #COVIDLIFEHACK1 ՝ հեղուկների մեջ ներառենք գազով հեղուկներ: (թե ինչու գազով, հաջորդ կետերում կրկին կմեկնաբանեմ) 2 շնչառական ակտիվություն՝ շնչառական գիմնաստիկա — թոքերում արյան շրջանառությունը ու օդափոխություն կարգավորվում է ըստ թթվածնի պահանջի, այսինք եթե թթվածնի պահանջը բավարար է միայն թոքերի մի մասի աշխատելով,

օրգանիզմը սկսում է դանդաղեցնել արյան շրջանառությունը և օդափոխությունը թոքերի մյուս մասերում: Արյան շրջանառության դանդաղելու հետ բարձրանում է մազանոթների խցանման վտանգը (հիշեցնեմ, որ վտանգի մասին խոսելիս, խոսքը գնում է հիվանդ իրավիճակում):

Երբ մենք շնչառական վարժություններ ենք անում, ստիպում ենք թոքերին աշխատել ողջ ծավալով, ուժեղացնելով օդափոխությունը և ակտիվացնելով արյան շրջանառությունը: Դրանով հեռացնում ենք որոշ քանակի վիրուսներ, մանրէներ, չենք թողնում, որ արյան խցանումները մազանոթներում առաջանան: Գազով հեղուկներ խմելուց օրգանիզմում ավելացնում ենք օրգանիզմում ածխաթթու գազը, իսկ շնչառական կենտրոնը դրանից գրգռվում է ու ազդակ տալիս թոքերին ավելի ակտիվ աշխատել:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *