Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ԱԱԾ-ի անցկացրածխուզարկություններից հետո հարուցվել է մի քանի քր. Գործեր. Եւ Ահա, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կուսակցությունը
մտահոգված Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Ահա, թե Ինչու է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի կուսակցությունը մտահոգված Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակով։
Ռուսաստանի Դաշնությունում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ներկայիս իրավիճակի հետ կապված և հույս հայտնել, որ այն անհապաղ լուծում կստանա՝ օրենքի խստագույն
պահպանմամբ: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Ուզում ենք, որ մեր հայ գործընկերները անհապաղ դուրս գան ստեղծված կոն ֆլիկտից, որն իր արձագանքն է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից շատ հեռու:
«Եդինայա Ռոսիա» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 2008թ.-ից հաջողությամբ համագործակցությունն են վարում՝ «ի շահ երկու պետությունների ժողովուրդների»», — նշված է հայտարարության մեջ:Նշենք, որ այժմ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է ՌԴ-ի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։