Նախօրեին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը Ծառուկյան Գագիկի հանդեպ քրեական հետա պնդում իրականացնելու ու կալանավորելու մասին: ԲՀԿ-ն սա քաղաքական հետա պնդում է համարում, իսկ իշխանությունը հակառակն է պնդում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցի ժամանակ դերասան, քաղաքական սատիրիկ Դանիելյան Սերգեյն իր մեկնաբանությունները ներկայացրեց վերջին ժամանակներում կատարվող ներքաղաքական իրադարձությունների Մասին: «Այն, ինչ կատարվում, վաղուց պետք է կատարվեր: Պարզ էր, որ չպետք է ընդհանրապես կապ ունենալ որևէ հին քաղաքական
դաշինքի կամ խմբակցության հետ, սակայն հեղափոխությունը սկզբից սխալ գնաց. մենք պիտի մեր վարչապետին ընտրեինք հենց փողոցում՝ բոլոր ուժերին դուրս թողնելով: Սակայն թե այդպես որոշվեց.Նիկոլ Փաշինյանը որոշեց դաշինք կնքել ԲՀԿ-ի հետ, սակայն հետո հիշեց, որ այնքան էլ լավ տղա չէ Ծառուկյան Գագիկը: Այս ամեն ինչը պետք է շուտվանից լիներ և ավելի մարդավարի լիներ»,-
նշեց Սերգեյ Դանիելյանը: Որքանո՞վ են ուշացած իշխանության այս քայլերը, ոմանց մոտ լեգիտիմ խնդիր է ծագում, թե ինչու միայն ԲՀԿ-ն, չէ՞ որ ընտրությունները կեղծել են նաև ՀՀԿ-ն և ուրիշ ուժեր: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ դերասանը ընդգծեց. «Մենք ընտրել ենք տանջ ալից ճանապարհ՝ ամեն տարի մի բան բացահայտելով, այնուհետև կբացահայտվի, որ ՀՀԿ-ն էլ ունի
այդպիսի կոմպրոմատներ, որ կան վարկաբեկող սյուժեներով տեսանյութեր և այլն: Հենց սկզբից պետք է բոլորին ռադ անեին և պրծնեին, և չքչփորեին և ամեն անգամ «նոր ամերիկա» բացահայտեին: Ինձ համար բոլոր հին խմբակցություններն էլ նույն աղբն են՝ լինի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն: Այս ժամանակ կարելի էր դատական համակարգը փոխել…
Գործ անելու տեղը մենք զբաղված ենք հողմաղացների հետ կ ռ իվ անելով, հին մեռ ելներին բարձրացնելով և հիշելով նրանց կեղտոտ կենսագրությունը, այնինչ մենք այդ կենսագրությունը շատ լավ գիտենք, ու այս ամենը մեզ նյարդայնացնում է: Ազգին նյարդայնացնում է այն, որ շուտվանից հերները չեն ան իծել: Ոնց որ հունվարի 2-ին տոնածառ գնես, եթե հունվարի մեկի գիշերը
տոնածառ չես դրել, էլ դրանից հետո ո՞ւմ է պետք»: «Ծառուկյան երույթը բավականին վախկոտ է ու խարխուլ… Շատ անգամներ տեսել ենք, թե ոնց է առյուծը դառնում կատու: Գագիկ Ծառուկյանի այսօրվա խրոխտ բառամթերքը գալիս է նրանից, որ նա մեջք ունի, իսկ նրա մեջքը չի կարող լինել որևիցէ քաղաքական անշունչ մարմին, Ռդ-ն է թևեր տվել, իսկ Ռուսաստանը բազմաշերտ է…»,- նշեց Սերգեյ Դանիելյանը:
Մանրամասն դիտեք տեսանյութում: