Քաղաքագետ Լևոն Շիրինյանի ցնցող խոսքը հեղափոխության մասին և հզոր կոչը հայ ժողովրդին

Համահայկական արշավ սկսե՛ք՝ ի պաշտպանություն հեղափոխության. Բարձրացրե՛ք Ձեր ձայնը բոլոր հնարավոր միջոցներով. Լևոն Շիրինյան

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ը այցելել էր Գագիկ Ծառուկյանին, իսկ երեկ դատարանը որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սա սոցիալական ցանցերում և ոչ միայն, իհարկե, քննարկման լայն առարկա դարձավ։

Շատերը սկսեցին հեղափոխության գաղափարներից չհիասթափվելու կոչեր անել։ Այդ թվում նաև քաղաքագետներ, անվանի մարդիկ։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի՛ց, Հայաստանն

ՕԼԻԳԱՐ ԽԱՏԻ դեմ պայքարի ծանրագույն, բայց հուսատու և պատասխանատու օրեր ու ժամեր է ապրում: Ստեղծված իրավիճակում Հեղափոխության իդեալներն ու Հեղափոխության առաջնորդը, իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, ներքին զորքերը, ԱԱԾ-ն, ձեր հզոր աջակցության կարիքն ունեն:

Բարձրացրե՛ք Ձեր ձայնը բոլոր հնարավոր միջոցներով ու բոլոր հարթակներում: Համահայկական արշավ սկսե՛ք՝ ի պաշտպանություն հեղափոխության: Հեղափոխության շնչառությունը հետադիմությունն պետք է զգա իր ծոծրակին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *