Ահա ովքեր են վճարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավը…

Ավետիս Սադոյանը իր էջում գրառում է կատարել. «ՌԴ-ի ճորտատերերը՝ Մոնարխ մականվամբ Սերգեյ Համբարձումյանը ու Կարեն Կարապետյանը վճարել են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավը՝ դատարանի խափանման միջոցը փոխելու համար։ Այստեղից 2

հետևություն, կամ սա անթաքույց միջամտություն է 3-րդ պետության ներքին գործերին, ինչը նվազ հավանական է, կամ Համբարձումյանը ու Կարապետյանը պտտեցնում են Քոչարյանական կլանի փողերը, շանս տալով Քոչարյանին պնդելու, որ ինքը թալանչի չէ, թալանած փողեր չունի․․․․․ Յուրաքանչյուր

պարագայում շնորհավորենք ՀՀ ներկա իշխանություններին տվյալ միջանկյալ հաղթանակի համար՝ Քոչարյանի ֆինանսական մախինացիաներից մեկի սխեման բացահայտելու ուղղությամբ, ու սպասենք հետագա գործողություններին։ Ընդունենք ի գիտություն, որ որևէ մեծահարուստի գլուխը 4.2 միլլիոն դոլլարից չի ցավում,

որ շտապի գրավադրի Հայաստանի Հանրապետության արդարադատության հաշվի համարի վրա անհայտ ժամանակով։ Վերջում՝ պատասխանելով երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի այն պնդմանը, թե իբր “Սա աննախադեպ մեծ փող է, որ ՀՀ-ում երբեք չի կիրառվել որպես

գրավ”, -նշենք որ ամբաստանյալն էլ աննախադեպ անբաստանյալ է, որ երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետության դատարանում։ Տխրահռչակ “ուչաստկովի” չենք դատում, այլ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահին, որը զուգահեռաբար ներկայանում է Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկը,

որը ինչպես տեսանք պահում է իր գումարները՝ նշենք, իր բառերով “Հայաստանում աշխատած”, մեր հասկացողությամբ Հայաստանից գողացված միլլիարդավոր դոլլարները Ռուսաստանում, հասկապես Սերգեյ Համբարձումյանի և Կարեն Կարապետյանի մոտ։ Քոչարյան Ռոբերտի ազատ արձակման կադրեր դեռ չկան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *