Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում անգամ կորոնավիրուսային վարակի ակտիվ շրջանում, չի դադարում լարված մնալ ներքաղաքական դրությունը։ Նախկին իշխանությունները կարծես ակտիվացել են և փորձում են հնարավոր ամեն բան անել,
որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ընտրված է ժողովրդի կողմից թողնի ու հեռանա։ Ի պատասխան այս ակտիվությանը՝ հեղափոխության և վարչապետի կողքին կանգնած մարդիկ հնարավոր ուժերը գործ են դնում ապաակտիվացնելու նախկին իշխանությունների վայրահաչոցները։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երբ տասնամյակով ՊՆ նախարար, ապա տասը տարի նախագահ աշխատած մարդը տեղյակ չէ, որ օդային տարածքի պաշտպանվածությունը ոչ թե այն է, որ գլխավերևիդ պտտվող հակառակորդի ուղղաթիռը խոցվում է հակատանկային
նռնականետով կամ հակառակորդի ԱԹՍ-ն խոցվում է նախրապանի որսորդականով կամ կոպալով, այլ այն, որ հակաօդային պաշտպանության համակարգդ հենց սահմանագծին չորացնում ու չոքացնում է թռչող ամեն ինչ, հասկանում ես աղետի անծայրածիր մասշտաբը,
որում ապրել ես, ու որից մեզ փրկել են հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը։ Ստյոպա Սաֆարյան