Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն սա արժանացել է հանրությանը դժգոհությանը։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Չվեթինգված դատաիրավական (դատարաններ, դատախազություն ու քննչական մարմինների) համակարգը ապտակում է արդարադատությանը ու հայ ժողովրդի’ արդարադատության պահանջին։
Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի “բարձր հովանու” ներքո Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Արփինե Հովհաննիսյանի, Ռուբեն Մելիքյանի, Արամ Օրբելյանի կրթած, նշանակած դատավորներից եւ դատախազներից ուրիշ բան էիք սպասում?
Ժամանակին զանգվածային ընտրակեղծիքները առաջին ատյանից մինչև սահմանադրական դատարան անտեսած, ջրած և/կամ ընտրությունները “օրինականացրած”, մարտի մեկով հարյուրավոր քաղբանտարկյալներ դատածներից,
Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներ ծնած քննիչներից, դատախազներից ու դատավորներից այլ բան սպասել կարելի է? Ես որ նրանցից արդարադատություն չեմ սպասել ու չեմ սպասում… #ՎեթինգԼինելուԷ ուշ թե շուտ…