Այն անձանց ովքեր ընդիմանում են ժողովրդի կամքին, ցանկանում եմ հիշեցնել ՍԱ․․․Արտակ Գալստյանի դիպուկ անդրադարձը

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԵՐԲ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՏԱՊԱԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ Այսօր նախկինները գոչում են, որ Վարչապետը սահմանադրական փոփոխություններ կատարելով տապալում է սահմանադրական կարգը: Այս առումով ասեմ հետևյալը՝ Այսպես ՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Ընտրություններին ԻՄ Քայլը դաշինքը, այլ կերպ ասած Վարչապետը ստացել է մոտ 800.000 ՀՀ քաղաքացու քվե: Այստեղից բխում է, որ նա պարտավոր է իրականացնել իր ընտրողների իշխանությունը, ցանկացած այլ դեպքում, եթե Վարչապետը՝ Իմ Քայլը կհրաժարվի կյանքի կոչել ժողովրդի կամքը, դա կդիտարկվի որպես անհատի կամ կազմակերպության կողմից ժողովրդի իշխանության յուրացում:

ՀՀ ազգաբնակչության ութսուն տոկոսը ցանկանում է , որ ՍԴ-ն մաքրվի Սերժի մնացորդներից և Վարչապետը պարտավոր է կատարել ժողովրդի կամքը և ազատել ՍԴ-ն Սերժի մնացորդներից: Այն անձանց ովքեր ընդիմանում են ժողովրդի կամքին, այն իրավաբաններին ովքեր մեծածավալ հոդվածներ են տպում ժողովրդի կամաարտահայտության դեմ, ցանկանում եմ կրկին անգամ հիշեցնել

սահմանադրության 2-րդ հոդվածը, որից անվերապահ բխում է, որ ՍԴ-ն չի կարող լինել ժողովրդի իշխանությունից դուրս մարմին, այն անկախ է ԱԺ-ից, կառավարությունից, բայց ոչ երբեք ժողովրդից: Ընդհակառակը, եթե ՍԴ անդամները փորձում են հակառակվել ժողովրդի կամքին, ապա դա կդիտարկվի որպես ժողովրդի իշխանության այդ հատվածի յուրացում, այլ կերպ ասած ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Ամփոփեմ ՝ Վարչապետը կտապալի սահմանադրական կարգը եթե չենթարկվի ՀՀ ում բացարձակ իշխանություն ունեցող՝ ժողովրդի կամքին և չազատագրի ՍԴ-ն Սերժի մնացորդներից,

որոնց օժանդակությամբ ՀՀ ում քսան տարի շարունակ տապալվել է սահմանադրական կարգը, յուրացվել է ժողովրդի իշխանությունը:
Այնպես որ, Սերժի մնացորդներ, խոհեմ եղեք, փրփուրը դեռևս երբեք չի փրկել խեխտվողի կյանքը: Արտակ Գալստյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *