Աշխատակարգային այդ որոշումը հանրապետական հրոն շտապեց կայացնել այն պահին, երբ․․․ Ալիս Սողոմոնյանի դիպուկ անդրադարձը

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ հՐԱՅՐ թՈՎՄԱՍՅԱՆԸ ՏԱԳՆԱՊԱԾ ՇՏԱՊՈՒՄ Է։ Բա իհարկե պիտի շտապի՝ խոստացել է, չէ՞, որ ամբաստանյալ ռոբին ազատի, ի՞նչ ռիսկով չկատարի իր խոստումը: Եվ այդ շտապելուց է, որ Սահմանադրական դատարանի հերթական աշխատակարգային նիստում չնախատեսված հարցը արտահերթ մտցրեց ու որոշեց գործի քննությունը կատարել հուլիսի 7-ին: Որ այդ նիստում նա քոչարյան ռոբիկին ազատելու որոշում կկայացնի, դա անկասկած է:

Եւ այդ որոշումը պիտի շտապի կայացնել մինչև իր ռադ լինելը սահմանադրական դատարանից: Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և այն վիճարկել կարելի է միայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Իսկ դա էլ, լավ գիտենք, որ տարիներ է տևելու: Ահա հրոյի աճպարարության տիպիկ օրինակ:

Աշխատակարգային այդ որոշումը հանրապետական հրոն շտապեց կայացնել այն պահին, երբ Ազգային ժողովում սկսվեց ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկումը: Այդ քննարկմանը, ինչպես միշտ, շատ զավեշտալի էր Աժ-ում «լուսավոր Հայաստան» խմբակցության պահվածքը. դրանք չմասնակցեցին նիստին, բայց շտապեցին ճեպազրույցների, որ «ապացուցեն», թե ԱԺ-ն պարտավոր է առաջին ընթերցումից հետո դիմի ՍԴ: Վայ, չունենամ ձեզ նման «խելոքներին», որոնք կարծում են, թե իր դեմ պատրաստվող նախագծին հայտնելու համար ՍԴ-ի կարծիքը պարտադիր է:

Պատկերացնո՞ւմ եք, ՍԴ անդամներն ու իրենց տխրահռչակ նախագահ հրոն պիտի կարծիք հայտնեն իրեն պաշտոնից հեռացնելու հարցի վերաբերյալ: «Լուսավորական» խավարամիտներ՝ ձեր անտանելի ղեկավարով հանդերձ, մեղք ու ողորմելի եք դուք: Ինչ վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննարկմանը, դա ազգադավ հրոյի համար մեկից-մեկ պարզ է: Այդ աճպարարը երկարաշունչ խոսքեր կասի ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից ստացված կարծիքների մասին, դրանք կվերաձևի իր ուզածով և հանցագործ քոչոյին ազատելու որոշում կկայացնի՝ «հիմնավորելով», որ այդ հոդվածը քոչարյանի կալանավորման համար հիմք չի ծառայում:

Ահա, սիրելի ժողովուրդ, այս մրցակցային փուլում ենք հայտնվել այժմ՝ մի կողմից «Իմքայլականները» օրինական ճանապարհով խաբեբա հրոյից ազատվելու նախագիծ են քննարկում, մյուս կողմից էլ կեղծիքներով Սահմանադրական դատարանի նախագահ նշանակված հրոն է տագնապած շտապում, որ մինչև ԱԺ-ում քննարկվող նախագիծը օրենքի ուժ ստանա, ինքը հասցնի կատարել իր սև գործը:
Դե հիմա ձե՛զ տեսնեմ, Իմքայլականներ, այս անգամ էլ դանդաղեցիք եւ ճիշտ պահը բաց թողեցիք, ձեզ ներում չի՛ լինելու: Հերիք է թույլ տաք, որ երկրի համար հրայր թովմասյան կոչվող կույր աղիքի հեռացման ժամկետը երկարացվի:

Դուք ներկայացնում եք օրենսդիր բարձրագույն մարմին, և ձեր վճռական քայլերին է սպասում ձեզ ձայն տված, ձեզ ընտրած ժողովուրդը: Ժողովուրդ ջան, այս անգամ ավելի համախմբվենք ու թույլ չտանք, որ սահմանադրական դատարան կոչվող այդ որջում ինչ-որ դրածոներ և ժողովրդից մերժվածներ հակաօրինական որոշում կայացնեն: Ի դեպ, փաստեմ, որ Սահմանադրական փոփոխությունն ԱԺ-ում արդեն ընդունվեց առաջին ընթերցմամբ: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *