Կորոնավիրուսը Հայաստանից դեռ երկար ժամանակ չի հեռանա, քանի որ․․․ Օգտատիրոջ դիպուկ անդրադարձը

Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Կորոնավիրուսը Հայաստանից դեռ երկար ժամանակ չի հեռանա, ինչի՞, հիմա կասեմ ինչի… չի վերանա, որովհետև

1)Ունենալով հազարավոր վարակակիրներ և կորստի ելքեր, մենք շարունակում ենք աստվածացնել Իմբիրը, Օկսոլինի մազը, Սխտորը, Դոշաբն ու Սև բիբարի ու արաղի` Պերցովկա կոչված հրաշք ոգեթուրմը 2)Մարդկանց առնվազն 80 տոկոսը չի հավատում բժշկական դիմակի ու ձեռնոցների օգնությանը ու բացարձակապես չեն էլ ցանկանում լսել դրանք կրելու մասին

3)Մարդկանց մեծամասնությունը ավելի շատ ժամանակ է ծախսում պարզելու, թե էս վիրուսը Ամերիկանա հորինել, Չինաստանը թե Ռուսաստանը, և ավելի քիչ բան են անում սեփական ու իրենց ընտանիքի առողջության համար 4)Վիրուսը չի վերանա, քանի դեռ մարդիկ շարունակում են իրար քիթ-բերան մտած հերթերում կանգնեն չպահելով գոնե մեկ մետր հեռավորություն,

5)Քանի դեռ մարդիկ շարունակում են նեղվել, որ իրենց մի քանի ամիս ա լոզոտ ու ջրիկոտ թուշ պաչող կամ գոնե ձեռքով բարևող չկա, 6)Քանի դեռ մարդիկ կան որ մտածում են, թե երկրաշարժ ու իննսունականների պատերազմ տեսնելուց հետո իրենց էլ ոչ մի բան չի լինի ու էս ամեն ինչը ասում են շատ լուրջ

7)Մարդիկ ԴՐՍՈւՄ եսիմ որտեղ նկարվում են եւ նկարի վրա գրում են #ՄնաՏանը, իմմմմաստը, գնա տուն նոր արա էդ նույնը… 8)Գլխավորը, Վիրուսը Չի վերանա, քանի որ մեզանից համարյա թե ոչ մեկ արդեն չի հավատում ու չի վստահում Առողջապահության նախարարին ու իր ասածներին ու ավելի շատ լսում եւ վստահում ենք Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *