Որոշ անբարոյականների վաստակներ գործի են դրել երկաթյա մահակներ ու բիտաներ, չասեք, թե տեղյակ չեք, որ․․․ Ռեգինա Պրազյանի հերթական կոշտ անդրադարձը

Րեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Arman Tatoyan, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Որտե՞ղ եք պարոն Թաթոյան։ Մոռացե՞լ եք, որ որոշել էիք իրավապաշտպան դառնալ փոքրուց ծե ծված լինելու պատճառով։ Թե Քոչարյանենց եւ Ծառուկյանենց տանը յոթ օր յոթ գիշեր կազմակերպվող քեֆերին մինչև չմասնակցեք չեք հայտնվի ու մի թեթև անդրադառնաք!!!

Չասեք, թե տեղյակ չեք, որ երեկ երեկոյան 40-80 հոգի ծե ծի են ենթարկել Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Hayk Stepanyan – ին! Որոշ ան բարոյականների վաստակներ գործի են դրել երկաթյա մահակներ ու բի տաներ։ Չնայած, որ փառք Աստծո, որ Հայկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, սակայն ԴՈՒՔ ամենաառաջինը պետք է անդրադառնայիք տեղի ունեցած անթույլատրելի շանտղությանը!!!

Հասկանում եմ, իհարկե, որ Հայկը նկարում հայտնված դատավորը չէ՝ ում նկարի տարածման համար Ձեր սիրտը ահավոր մխկտացել էր և ում հետ բավականին մտերմիկ հարաբերություններ ունեք, սակայն ամեն դեպքում գոնե ձև արեք, թե դատապարտելի է Ձեր կողմից՝ այս որոշ քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հար ձակումը, որի ընթացքում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ Ձեր երկրի ղեկավարի հասցեին!!!

Հիշում եք չէ՞, որ Ձեր միլլիոնի հասնող աշխատավարձը արդեն պարտավոր եք նվիրել մանկատներին ու ծերանոցներին և հիշու՞մ եք, որ Ձեր ոչ օբյեկտիվ արձագանքների պատճառով թշնամություն եք քարոզում ինքներդ Ձեր անձի նկատմամբ!!! Լավ մնացեք ու աշխատեք գոնե աշխատանքային օրերին!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *