Վարչապետի ուժգին հակահարվածը և Հակահեղափոխականների պլանավորած օպերացիան. Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը

Ստյոպա Սաֆարյանն իր էջում գրել է. «…Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին…
Եւ այսպես՝ Մեղադրյալի կարգավիճակով ու ոչ մեկի վրայից մեղադրանքը չի հանվել, եթե նույնիսկ խափանման միջոց է փոխվել: Այդքանով նրանք դեռևս “պատանդի” կարգավիճակում են, մանավանդ որ նրանց դեմ ապացույցները անբեկանելի են:

Մի գերագնահատեք դատական իշխանության, դատախազության, ԱԱԾ կամ Ոստիկանության ներսում մի քանի դատավորների, դատախազների կամ քննիչների “հակահեղափոխական” պոտենցիալը. նրանց առավելագույն ծառայությունը ռեվանշին կարող է լինել “փախչելու անհրաժեշտության” վերաբերյալ տեղեկությունը ժամանակին փոխանցելը, գիտակցված թույլ մեղադրանք ներկայացնելը, որ ազատ արձակելու հարցում դատավորի գործը հեշտ լինի, խափանման միջոց փոխելը կամ ժամանակ ձգելը..

Այո, ժամանակի տրամադրումը՝ դատավարության չսկսելու, դատեր հետաձգելու և ուրիշ կերպ, այնպես չէ, որ օգուտ է հեղափոխությանը, սակայն այնպես չէ, որ փրկում է մեղադրյալներին և ռեվանշիստներին… Դատավորների, դատախազների, քննիչների մեջ իսկապես կան մարդիկ, ովքեր հարգանքի արժանի են, հրաշալի և շատ անկեղծ արտահայտվում են, որ Թավշյա հեղափոխությունից այնուհետև Նոր Հայաստանում

միանգամայն օրենքի դաշտում են աշխատելու, որ իրենց համար էլ սա մաքուր էջից սկսելու հնարավորություն է: Այնպես որ՝ խոսել, թե ամբողջ դատաիրավական համակարգը տիրապետում են նախկինները, ու նրանք ունակ են կազմակերպված դիմադրություն ցույց տալ սահմանադրական կարգին ու այն վերականգնած հեղափոխությանը, մեղմ ասած՝ ուտոպիայի ժանից է: “Աննախադեպ ընդդիմադիր կոնսոլիդացիայի” դաշտում անմխիթար վիճակ է:

Առանցքային մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության համար տրվող հրավառություններին հարկավոր չէ խափվել: Միայն շարքային աջակիցները դրանից կարող են “մոտալուտ հաղթանակի” հույսեր փայփայել… Իսկ վերևներում շատ լավ գիտեն, թե ինչ անմխիթար վիճակ է և որ փակուղիները խորն են… Եթե նրանք նույնիսկ կարողանային գնալ կազմակերպված /անգամ

զինված/ ռեվանշի, նրանք ամենակարևոր հարցը չեն կարողացել լուծել՝ ժողովրդի աջակցությունը, ճիշտ հակառակը՝ նրանց խափանման միջոցի փոփոխությունը կրկին գրգռել է հասարակությանը ու հիմա նրանց նկատմամբ մեղմ ասած հանրային ոչ բարեհաճ վերաբերմունքը անգամ իշխանություններից դժգոհ հատվածներին է կոնսոլիդացնում հեղափոխության պահապանների շարքերում : Միավորման դաշտում նորից տխուր վիճակ է.

Քոչարյանականները փորձում են խաղից դուրս թողնել սերժականներին: Խաղից Միքայել Մինասյանի “մեկուսացման” մասին երեկ գրել եմ, չնայած իր “առաջին պլան” գալու ու անխուսափելի պարտության մասին դեռ ամենաառաջին բլոգից հետո էի զգուշացրել… Քոչարյանական խաղի մեջ մնացել են բուն Քոչարյանին սատարող փոքր և անհրապույր, անխարիզմա խմբակները, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Արթուր Վանեցյանի Հայրենիք կուսակցությունը:

ՀՅԴ-ի հանրային աջակցության, ավելի ստույգ՝ դրա բացակայության վերաբերյալ չգրեմ, թեպետ նրա խմբերի` բռ նության նկատմամբ հակվածությունը թերագնահատելու էլ չէ: Որքան էլ ԲՀԿ առաջնորդը խոստացել է “մինչև վերջ գնալ”, այդուհանդեր ռեվանշի դաշտում նրա առաջքայլը իսպառ կկ ործ անի նրան, քանզի Ծառուկյանը կոնկրետ քրեական գործերով մեղադրյալ է և ռեվանշի դրոշակ բարձրացնելը վտանգավոր կլինի հենց իր համար…

Դրանից զատ, այս խաղում արքան ինքը չէ, այլ ընդամենը շարքային զինվոր…Արթուր Վանեցյանի միակ լուրջ ռեսուրսը իր տրամադրության տակ եղած տեղեկությունների/կոմպրոմատների տակ որոշ անձանց կամպանիայում ներգրավելն է, ինչը կարող է տխուր հետևանքներ և վերջաբան ունենալ հենց իր համար, եթե նման մարդկանցից գեթ մեկը բարձրաձայնի ու դիմի իշխանություններին, որ իրեն շանտաժի են ենթարկում… Վանեցյանի ռուսական կապերի մասին մոռանալ է հարկավոդ:

Ըստ բազում տեղերից ստացված ստույգ տեղեկությունների, նույնիսկ ռուսական չեկիստական չգրված կոդեքսով հրամանատարին և իրեն բարձրացնող ղեկավարին դավաճանողը դավաճան է: Կարծում եմ, Անգլիայում ապաստանած ու կյանքից հեռացած, թունավորված նախկին չեկիստների սպ ան ության, մ ահա փորձերի փաստերը լավագույնս ցույց են տալիս, թե ինչպես են ռուսական ծառայությունները վերաբերում այդպիսի ֆիգուրներին… Մնում են մաքուր քոչարյանական

խմբակները, որոնք բնականաբար, գիտակցում են, որ այս ժամանակավոր ստատուս քվոն՝ երբ փոքրիկ հաջողություն են արձանագրել և միակ ժամանակային պատուհանն է հակագրոհի դիմելու, բացարձակ չունեն ժողովրդական սատարողների, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով այս պահին բացարձակ միակն է որպես լայն հանրային աջակցություն ունեցող, համաժողովրդական մոբիլիզացիայի ունակ և բացարձակ լեգիտիմ գործիչ, ու իրեն կցանկանային, որ քայլ անողները լինեին մյուս խմբերը…

Իսկ մյուսները քայլում եմ մազի վրայով, և հարց է՝ կգնան դրան, թե ոչ…Իշխանության պահվածքը բավական հետաքրիքր է՝ կարծես սպասում է, որ դիմացինը սխալ հաշվարկ կատարի և գործի… Տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանի՝ ընտանյոք հանդերձ վարակվելու և ինքնամեկուսանալու, ապա և՝ Մոսկվայում լինելու ժամանակը հաշվարկվել էր որպես գործելու լավագույն պահ…

Բայց առաջին դեպքում, երբ տպավորություն էր, որ Փաշինյանը “ֆիզիկապես հեռացված է” իշխանությունից և թույլ, սխալ հաշվարկը և ֆալստարտը բերեց նրան, որ իր ողջ ուժով վեր հառնած Փաշինյանը դաշույնով հարվածեց ամենալուրջ կետերին՝ կատարեց ՊԵԿ նախագահի, ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ԱԱԾ և Ոստիկանապետերի փոփոխություն, ըստ որում բացառիկ հավատարմություն ներշնչող կադրերով:

Մոսկվա չմեկնելու Փաշինյանի հաջորդ որոշումը մեկ այլ հիասթափություն էր ռեվանշիստների համար, ու հիմա մի կողմից՝ դատավորների որոշումը ժամանակային միջանցք է բացել, մյուս կողմից՝ շանսերը չափազանց ցածր են… Իշխանության թուլության վերաբերյալ նրանց սխալ հաշվարկը ու դրա արդյունքում Փաշինյանի կողմից կոպիտ ու օրինական քայլերի դիմելու լավագույն պահն է ստեղծում՝ դիմելով էֆեկտիվ “հակահարձակման”, մանավանդ որ բոլորը՝ նույնիսկ ռուսահայկական օլիգարխիատով հանդերձ, բաց ափի մեջ են և միավորված….

Արտաքին գործոններն էլ ռեվանշի օգտին չեն. իշխանությունը բավական հեռանկարային գործընկեր է բոլոր առանցքային պետությունների, նույնիսկ Ռուսաստանի համար, որտեղ ընդամենը ռուսահայ գործարարների մի խումբ և նրանց հետ կապված ռուս պաշտոնական շրջանակներ կարող են լավագույն դեպքում աջակցել, սակայն Ռուսաստանը հրաշալի տեսնում է, թե ինչպես կկորցնի ավելի մեծ բան՝ եթե իր դեմ գրգռի իշխանության

հենարանին՝ հասարակությանը, ինչի թույլ նշաններ արդեն տեսանելի են: Նկատելի է, որ շրջանառության մեջ է դրված “սառը քաղաքացիական պատերազմի” դիսկուրսը, որը կարող է վերաճել “ակտիվի”՝ ինչպես ակնարկում են: Սոցիալական ցանցերում շրջանառվում են լուրեր իբրև թե երիտասարդների շրջանում այդ նպատակով հավաքագրումների, մեծ ֆինանսներ

տրամադրելու վերաբերյալ: Իսկ միգուցե ուժայիններով ուժեղացած և ամրապնդված իշխանությունը հենց նման առաջին էպիզոդիկ դրսևորումներին է սպասում` գորդյան հանգույցը դաշույնի մեկ հար վածով կտրելու համար ? Ով գիտի? Սակայն կյանքում չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *