Ալիս Սողոմոնյանն իր էջում գրառում է կատարել.
«ՄԱՆԹՌԱԺ» ԸՆԿԱԾ «ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ»
«Ընդդիմադիր» բառն էլ է չակերտների մեջ, քամի որ ձեր պահվածքը կեղծ Ու զուտ անձնական ամբիցիաների արդյունք է: Այնինչ ճիշտ ընդդիմադիրը նա՛ է, ով պետության համար է ցավում և երկրի՛ ու ժողովրդի՛ շահերի համար
բարձրաձայնում հարցեր, որոնց լուծումն ի շահ պետության է, ոչ թե ի շահ երկրից Աև ժողովրդից թալանածը պահելո՛ւ: Վատ զգացի՞ք, դեմքերիդ գույնը փոխվե՞ց, երբ հրայր թովմասյան աճպարարը գահընկեց արվեց: Ավելի՞ շատացավ ձեր մանթռաժ ընկնելը: Հիշո՛ւմ եք, թե ձեզ պետ վայ ընդդիմադիր, չեկիստ վանեցյանն ինչ էր ասում լրագրողներին, երբ գաղտնալսումների թեման Էր քննարկման մեջ: Նա,
որ արդեն գեներալի ուսադիրներ էր ստացել նոր իշխանություններից, հանց ա գործ քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ փաստե՜ր էր բերում, քոչոյի ահռելի թալանածը վերադարձնելու ծրագրե՜ր էր ներկայացնում, այդ հանց ագ ործին մեղադրում էր ինչ-որ հյուրանոցի հետ կապված վեց միլիոն դոլար կաշառքի ու փողերի լվացման համար: Սխեմանե՜ր էր ներկայացնում, թե ինչպես է եղել, որ քոչարյանի ընտանիքը դարձել է բազմաթիվ անշարժ գույքի սեփականատեր:
-Շատ, շատ են այդ գործերը,-ասում էր ԱԱԾ տնօրեն, գեներալ վանեցյանը,-ու դրանց հիմքով հարուցված են քր. գործեր:
Թղթակիցը հարցնում է.
-Կհարցաքննե՞ն քոչարյանին:
Վանեցյանը պատասխանում է.
-Անպայման: Միլիարդավոր դոլարներ գողացված են էս պետությունից: Մի մասը՝ դրսի բանկերի մեջ, մի մասը՝ էստեղի բանկերում: Այսպես ասում էր գեներալի ուսադիրներով Հայաստանի ԱԱԾ պետ վանեցյանը: Ստո՛պ: Այստեղ մի պահ կանգ առնենք, ամբաստանյալ ռոբերտ քոչարյանին առաջադրված
մեղադրանքների մեջ կա՞ն արդյոք վանեցյանի ասած շատ, շատ գործերը, թե՞ միայն այն չարաբաստիկ 301.1 հոդվածն է: Եվ եթե կան, ո՞ւր կորան արթուր վանեցյանի վկայած այդ մեղադրանքներն ապացուցող փաստերը, որոնք լիովին հերիք կլինեին ռոբիկին շա՜տ երկար պահել կալանավայրում:
Այժմ դառնանք, այսպես ասած ըննդիմադիր վանեցյանին, նույն իրեն, որ ափսոս, մի քիչ ուշացումով բացահայտվեց ինչ-որ ուժերի կողմից
իշխանության վերին շրջանում դրված այդ ականը: Նախ, վանեցյանը պետք է ամոթ ունենար (դա, բնականաբար, իրեն սազական չի) և ուսադիրներից հրաժարվեր: Եվ ապա, դավաճանելուց հետո, կրկին ամոթ ունենար, որ քամելիոնի պահվածքով որոշ ժամանակ անց արդեն ուրի՜շ մեղեդի չնվագեր իր նախկին հանց ա գործ շեֆերի գումարներով գնած զուռնայով:
-Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ընտրված է սխալ,-սա արդեն «ընդդիմադիր» եղած վանեցյանի՛ բարբաջանքն է,-բւ ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ ռոբերտ քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր: Էշից ընկած և դրանից ամոթ չապրող ազգադավ վանեցյան, ԿԿԲ-ում, կարծեմ, հայրենիքին ծառայելու երդում են տալիս: Այդ երդումը դու տվեցիր նաև այն ժամանակահատվածում, երբ գեներալի ուսադիրներ էիր ստանում: Ես անձամբ, այն ժամանակ էլ քեզ
չէի հավատում: Այսօր, եթե դրժում ես քո երդումը, ապա ես ճի՞շտ էի, որ քեզ չէի հավատում: Հավատանք, որ քո հորինած կուսակցությամբ պետությունը փրկելու գործի՞ն ես ծառայելու: Դու լավ պետք է իմանաս, թե երդումը դրժած և դասալիք դարձած տականքների վերջը որտեղ է: Դա բա՛նտն է, դավաճան վանեցյան, դա այն վայրն է, որ տանում են երդմնազանցներին, դասալիքներին, խաբեբաներին, ծախվածներին: Քեզ լիովին վերագրելի են այս մակդիրները: Եւ ովքե՞ր են քո աջակիցները, վանեցյան, քեզ նման
բարոյազուրկները՞: Էն «լուսավոր» կոչվող, սակայն մթնում խարխափող խանութպան Համո էդմո՞նը, որ ընդամենը սեռժի և նրա փեսա միշիկի գրպանային ընդդիմությունն է: Է՜ն մարուքյանը, որ հիմա էլ ոտ և ձեռ ընկած Ազգային ժողովում ԲՀԿ-ից համախոհներ է փնտրում, որ միասնաբար սահմանադրական դատարան դիմեն՝ իմքայլականների ընդունած սահմանադրական փոփոխությունների հարցը վիճարկելու համար: Զուր հույսեր, քանի որ ՍԴ կոչվող այդ որջում սեռժի կամակատար, անինքնասեր հրոն արդեն փալասի է վերածվել: Դա ա՛յն տականք հրոն է, որ շտապեց էն հանց ա գործ քոչարյանի գործի քննությունը նշանակել և այժմ
ձեզանից ավել մանթռաժ է, թե ինքն ի՞նչ է անելու հուլիսի յոթին: Որպես ՍԴ շարքային անդամ միայնակ կո՞ղմ պետք է քվեարկի կամ հատուկ կարծի՞ք գրի, որը զամբյուղ շպրտելու թուղթ կլինի ընդամենը: Դուք այդ ի՜նչ ողորմելի ընդդիմադիրներ եք, որ ձեր կոնսոլիդացիան այդպես էլ չի կայանում: Չափից ավելի զգո՞ւյշ եք, թե՞ իրար արդեն չեք էլ վստահում: Մանավանդ այս ֆոնին, երբ տեսաք, որ Ազգային ժողովում ձեր քոքը կտրելու
համար, արդեն (վերջապե՜ս) լուրջ քայլեր սկսեցին անել: Ինչ-որ համատեղ հուշագի՞ր էիք ուզում ստորագրել, որից դարձյալ այժմ զգուշանում եք: Զգուշացե՛ք, պարոնայք ու տիկնայք «ընդդիմադիրներ» ու մտածեք ձեր անփառունակ ճակատագրի՛ մասին: Հույսերդ կտրեք, թե ձեր փայփայած ամբաստանյալ քոչարյան ռոբիկը շարունակելու է ազատության մեջ մնալ: Թե գագիկ ծառուկյանին չեն հասցնելու պատին դեմ տալ իր ընտրակեղծիքների և
հան ցանքների համար: Զգուշացեք, որ այսօրվա իշխանությունն արդեն իր վրայից հեռացրել է թավիշը և արդարացված կոշտ ու օրինական քայլերի է դիմում, որոնց տակ ճզմվելու եք դուք: Ճզմվելու եք, քանի որ դա՛ է ժողովրդի պահանջը, ժողովուրդ, որը ձեզանից փրկած իր պետությունը պետություն դարձնելու ճանապարհն է բռնել ու շարունակելու է անվարան անցնել այդ ուղիով: Իսկ դուք, «ընդդիմադիր» խղճուկներ, այժմ շարունակեք ձեր մանթռաժի մեջ թփրտալ, մինչև ձեր հերթն էլ հասնի: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ