Այսօր (քիչ առաջ) կարդացի այս գրառումը և…Գարեգին Միսկարյանի դիպուկ գրառումը

Գարեգին Միսկարյանն իր էջում հրապարակելով Դանիել Իոաննիսյանի գրառումը կատարել է հետևյալ գրառումը. Այսօր (քիչ առաջ) կարդացի այս գրառումը և… Քաղաքացիական գիտակցության ինչպիսի երկնային դրսևորում. ինչպիսի խարիզմա, ինչպիսի էքսպրեսիա…

…երբ դու զանցանք ես կատարում, երբ դու խախտում ես օրենքը` մեղքերդ քավելու համար ոչ թե ինչ որ ղզիկի պես գնում ես խոստովանահոր մոտ, ոչ թե գնում ես անոնիմ օրինախախտների խմբակ, այլ ինքդ քեզ խարազանում ես, այն է` ահազանգում ես ոստիկանություն որ նրանք

ընթացակարգի համաձայն Ու հավուր պատշաճի արժանի պատժի ենթարկեն քեզ` անպատասխանատու օրինախախտիդ։ Զուր չէ, որ հնդիկ մեծանուն յոգ ու մոգ Միտխուն Չակրոբոտրին ասում է. եթե ցանկանում ես հաղթես թշնամուդ`

հաղթիր ինքդ քեզ, եթե ցանկանում ես հաղթես ինքդ քեզ` գործ տուր ինքդ քո վրով։ Սա է այն ուղին, որ տանում է ինքնաճանաչողության ու ճանաչելիության, սա է այն ճանապարհը, որը տանում դեպի ներս Ու դեպի մարդկություն, դեպի տիեզերք ու անմահություն։ Իսկ մեկ ուրիշ առեղծվածային գրքի, Կայլաս սրբազան լեռան քարանձավներից մեկի մեջ գտնված աղյուսե գրության մեջ,

որը ի դեպ վերագրվում է Զիտա ու Գիտա քույրերին, ասում է. «Պիառ պնդէ պիառ, ջիհան ֆնդա մըրմջան սորոս», որ թարգմանաբար նշանակում է. «Փիառի համար` թեկուզ սեփական ջեբից ու ջրի բերածը թող ջուրը տանի»։ Այո, օրենքը պետք է գործի բոլորի համար, Ու այն պետք է լինի աներկբա։ Կարող էր Դանիելը այդ տաս հազար դրամը սուսուփուս

փոխանցեր համավարակի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։ Սակայն արդյոք այդ ձև կվերականգնվեր արդարությունը ու նա կվերագտներ իր ներքին անդորրը։ Արդյոք այդ ուղիով Դանիելը իր պայծառափայլ գլուխը կարող էր հանգիստ դնել կառափնարա… բարձին։

Ոչ, երիցս, ոչ… Տուգանելուց այնուհետև ճիշտ կլինի` ՀՀ նորանշանակ ոստիկանապետը ինքը «զամուժեստվա» մեդալ տա Դանիելին… ու դրամական պարգև։ Իսկ եթե` ոչ, ապա ես պատրաստ եմ դատարանում պաշտպանեմ Դանիելի շահերը, ընդհուպ մինչ ՄԻԵԴ։
Չուկա Չարազպնդուկա, Փափախով քուրդ-վավերագիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *