Էջմիածնի քաղաքապես Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, նույնիսկ մի փոքր ամոթխած սիրով: Մի տեսակ ողջ կյանքում ինձ յուրահատուկ պատկառանք է ներշնչել, որից փոքրուց քաշվել եմ, հետը խոսելիս գիտելիքիս և խելքիս պակասից միշտ բարդույթավորվել եմ և թաքուն հիացել նրանով:
Միևնույն ժամանակ միշտ իմացել եմ՝ բաց գրքի Պես կարդում է հոգիս, շատ բան գիտի, սակայն քիչ է խոսում, Քանզի այդպիսին է նա. զուսպ, նրբանկատ և բացառիկ իմաստուն: Մասնագիտությանս ընտրության հարցում ամենամեծ ներդրում ունեցած մարդն է տիկին Գյուլումյանը, բայց այդ առումով ինձ, անշուշտ, այդպես էլ չհաջողվեց հասնել այն բարձունքին, որին նա էր կանգնած:
Կյանքում չէի մտածի, որ կյանքը կդասավորվի այնպես, որ մի օր որևէ հարցի շուրջ կլինենք տարբեր բևեռներում, սակայն անգամ երբ դա տեղի ունեցավ, տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանը և հոգատարությանը: Այսպես, մեկ անգամ հանդիպեցինք այն ժամանակահատվածում, երբ քարոզում էի «ԱՅՈ» ասել հանրաքվեին, որի հետևանքով մորաքույրս անցնելու էր թոշակի:
Շատ քաշված էի, մեղքի զգացում ունեի, սակայն նրա մոտ չտեսա մեղադրանքի, նեղացվածության նշույլ նույնիսկ, իսկ հայացքում կարդացվում էր «Բալե՛ս (ինձ հաճախ այդպես է դիմում), անում ես այն, ինչին հավատում ես կամ ինչ պարտավոր ես, մի՛ նեղվիր»: Ամենաբարդ ընտրություններից մեկն է պարտականության և սիրո միջև ընտրությունը, ՍԱԿԱՅՆ ես հավատում եմ, որ կարելի է գոնե փորձել ընտրություն կատարելու փոխարեն հավասարակշռել.
– ունե՞մ տարաձայնություններ Ալվինա Գյուլումյանի հետ՝ ԱՅՈ,
-դրանից ավելի պակա՞ս եմ սիրում և հարգում նրան՝ ՈՉ,
-կուզենա՞յի որ ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր՝ ԻՀԱՐԿԵ,
-ստեղծված իրավիճակում դադարու՞մ եմ հպարտանալ, որ ունեմ նման մորաքույր՝ ԵՐԲԵՔ,
-պե՞տք է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին՝ ՄԻՇՏ,
-պե՞տք է հարգել դիմացինի սկզբունքայնությունը Նույնպես՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ:
Թերևս ամփոփելով երկար և զգայական տեքստս՝ նշեմ, որ կյանքում ամեն բան անցողիկ է, մինչդեռ ընտանիքը հարատև է: Դա այն հանգրվանն է, ուր հաջողություններից և ձախողումներից հետո միշտ վերադառնում ես: Հենց այդ ընտանիքիս ամենասիրելի անդամներից է Ալվինա Գյուլումյանը, ում մարդկային տեսակի շուրջ կարող եմ անվերջ գրել:
Հ.Գ. Խնդրում եմ քաղաքական հակառակորդներիս կամ քննադատներիս չփորձել գրառմանս իմաստն աղճատել Ու այն իմ դեմ օգտագործել. ես խոսել եմ մարդկային արժեքների, այլ ոչ քաղաքական կատեգորիաների վերաբերյաք:
Հ.Գ.Գ. Սիրելի լրագրողներին խնդրում եմ գրառումս ս ե ն ս ա ց ի ո ն վերնագրով հոդված չսարքել՝ դարձյալ վերևում նշված պատճառով:
Հ.Գ.Գ.Գ. Ջնջելու եմ յուրաքանչյուր անպարկեշտ կամ վիրավորական մեկնաբանություն:
Ֆեյսբուքյան օգտատեր Րեգինա Պրազյանն իր էջում անդրադառնալով Դիանա Գասպարյանի գրառմանը՝ գրել է.« Ինձ կներեք, միգուցե ոչ օբյեկտիվ գրառմանս համար, սակայն կարդում ու չեմ հասկանում Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիաննա Գասպարյանի սրտաճմլիկ և հուզիչ գրառման իմաստը՝ իր մորաքրոջ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ այսքան ժամանակ լռել եք և թաքցրել, կարող էիք հիմա էլ լռել տիկին Գասպարյան։ Չեմ թաքցնում, որ ես ունեմ պետության թալանին մասնակցած բարեկամ և եթե անգամ նա հայտնվի ճաղերի ետևում՝ ես կամաչեմ նրա մասին գրառում կատարել իր լավ ոգ բարի կողմերը շեշտելով, չնայած որ բարեկամական սիրով շատ եմ սիրում։ Չնայած որ նա կրթված է ու շատ խելացի և այդ խելացիությունն էլ իրեն օգնել է հասնել նրան ինչը որ ունի հիմա,
Սակայն….. սակայն մի գուցե ուրիշների երջանկության հաշվին! Մորաքրոջ գովազդը այս պահին այդքան էլ ճիշտ չէր նկատի ունենալով, որ Հրայր Թովմասյանն էլ եսիմ ում քեռին է, իսկ Ռոբերտ Քոչարյանը եսիմ ում սկեսրայրը ու բոլոր թվարկածներիս բարեկամները մի տեսակ շատ են սիրում ու հիացած են իրենց խելացի քեռի, հոպար ու սկեսրայրներով! Եթե ժամանակին տիկին Գյուլումյանը պատվով գնար թոշակի, այդ ժամանակ Ձեր գրառումը ինչ-որ չափով հաս կանալի կլիներ!!!