Գտնում եմ, որ իշխանության կողմից այս հարցերի պատասխանները գտնելը կլուծի երկրում արդարադատության և ՍԴ ճգնաժամը…Արտակ Գալստյանի ուշագրավ գրառումը

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «ԵՐԲ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԴ ՃԳՆԱԺԱՄԸ
Նախկինում անրադարձել եմ, որ Գագիկ Ծառուկյան միջոցառումը ի սկզբանե, առերևույթ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ պայմանավորված, տապալել է գլխավոր դատախազ Դավթյան Արթուրը:

Ծառուկյանի գործը վերջինս ի սկզբանե գոյություն չունեցող հիմքի հետ տարավ դատարան, համոզված լինելով, որ չի գտնվի գեթ մեկ դատավոր, ով կկալանավորի Ծառուկյանին: Նպատակը ևս մեկ հարված հասցնել Վարչապետի վարկանիշին, ցույց տալ ազգին, որ Փաշինյանը թույլ է, չի տիրապետում իրավիճակին: Դրա ամենալավ ապացույցը իմ կարծիքով հետևյալն է՝ Ազգային ժողովում

Ծառուկյանի հարցի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն սկսում է գլխավոր դատախազի պաշտոնանկության գործնթաց: Որպես այդ գործնթացի հիմք նշվեց այն հանգամանքը, որ գլխավոր դատախազը անում է քաղաքական պատվերներ, որպես օրինակ բերվեց նաև 2018թվականին Նիկոլ Փաշինյանի կալանավորումը և նրա հանդեպ գործի կարճումը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի գրության հիմքով:

Այս հայտարարությունից արդեն անցել է 1 շաբաթ: ԲՀԿ-ն այդպես էլ գլխավոր դատախազի պաշտոնանկության գործնթաց չի սկսել:
Միակ գործնթացը, որ սկսել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, դա Հրայր Թովմասյանին փրկելու ու նրա միջոցով Ռոբերտ Քոչարյանի գործը կարճելու նախաձեռնությունն է: Ի դեպ, Հրայր Թովմասյանը տվյալ պահին մեղադրյալ է և նրա

գործը որքան տեղյակ եմ դատարանում է, բայց ի տարբերություն Դավիթ Սանասարյանի, գլխավոր դատախազը չի ուզում կասեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները: Պատճառը կարծում եմ պարզ է, գլխավոր դատախազը առերևույթ կատարում է ամեն ինչ, որ Հրայր Թովմшսյանը հասցնի կարճել Ռոբերտ Քոչարյանի գործը: Կարծում եմ այս փաստական հանգամանքների պարագայում տեղին կլինի ազգովի հարցնենք ԲՀԿ-ին՝ տիկնայք ու պարոնայք,

ինչ եղավ ձեզ հետ, որ դարձյալ անգամ ուրացաք ձեր հայտարարությունը , հետ կանգնեցիք նրանից ու չսկսեցիք Արթուր Դավթյանի պաշտոնшնկության գործնթացը: Գտնում եմ, որ այստեղ միայն 1 պատճառ կարող է լինել: Հակահեղափոխականների ՝ Արթուր Դավթյանի ու Ծառուկյшնի համատեղ՝ եղբայրական գործունեությունը այս պահին դա չի նախատեսում, քանզի վերջիններս վստահ են, որ

հենց իրենք ներկայանան գլխավոր դատախազի պաշտոնանկության նախագծով, ապա վերջինս իրոք պաշտոնանկ կարվի, իսկ դա կնշանակի որ ԲՀԿ-ն, ինքը իր ձեռքով կչեզոքացնի Հակահեղափոխության առերևույթ գործակալ Արթուր Դավթյանին, իսկ դա սխեմայի մեջ չի մտնում, քանզի որպես հակահեղափոխության առերևույթ գործակալ Դավթյան Արթուրը անգնահատելի կադր է:

Որովհետև հենց նրա պաշտոնավարման ժամանակ է հաջողվել հան ցա գործների մեծ մասին լքել պետությունը, նրա օրոք են նախկինների նկատմամբ հարուցվել անհիմն գործեր ուղարկվել դատարաններ ու կшրճել, հենց Արթուր Դավթյանին է հաջողվել 2 տարի շարունակ վար կաբեկել գործադիր ու դատական համակարգը և դրանով իսկ փորձ անել իջեցնել Վարչապետ վարկանիշը:

Հենց այս համատեքստի մեջ էլ կարելի է հարց ուղղել նաև գլխավոր դատախազին,
— ի՞նչ շահագռ գռվածությունից ելնելով մինչև հիմա կասեցված չեն մեղադրյալ Հրայր Թովմասյանի ՍԴ անդամի լիազորությունները, սույն հիմքով, ինչով որ կասեցվեց Սանասարյան Դավիթինը:
-ի՞նչ շահագռ գռվածությունից , որ խմբակային շահից ելնելով է, որ մինչ օրս հարուցված չէ քրեական գործ

ՍԴ յոթ անդամների հանդեպ, ովքեր որ կայացրել են ակնհայտ անօրինական դшտական ակտ, այն է վարույթ են ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործը, այն դեպքում երբ օգտագործված չեն եղել ներպետական դատական ատյшնները, երբ գործով ներկա չի եղել վերջնական դատական ակտ: Գտնում եմ, որ իշխանության կողմից այս հարցերի պատшսխանները գտնելը կլուծի պետությունում արդшրադատության ու ՍԴ ճգնաժամը: Արտակ Գալստյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *