Հիմա հնարավոր է գրածներս մի քիչ դուր չգա մեր իշխանամետ քաղաքացիներին, սակայն ինչպես միշտ եմ ասել, հիմա էլ կասեմ, որ…Արթուր Միրզոյանի ուշագրավ գրառումը

Արթուր Միրզոյանն իր էջում գրել է. Շուտով կունենանք նոր և թարմացված սահմանադրություն, ինչի համար ուրախ ենք բոլորս…դե…եթե ոչ բոլորս, ուրեմն հաստատ մեծամասնությունս: Մեր ՀՀ Սահմանադրության մեջ կան բաց թողումներ, այնպիսի տպավորություն է, որ այն գրված է միայն շարքային քաղաքացիների համար:

Ոչ մի խիստ օրենքներ չկան գրված ասենք թե պատգամավորների համար: Կարևորը պատգամավորներն անձեռնմխելի են, մնացածը՝ թքած: Այժմ հնարավոր ա գրածներս մի քիչ դուր չգա մեր իշխանամետ քաղաքացիներին, սակայն ինչպես միշտ եմ ասել , հիմա էլ կասեմ, որ ես անաչառ եմ և միշտ բարձրաձայնել եմ ճիշտը: Ճիշտն ասած կյանքում ուղեղիս մեջ չի տեղավորվում այն փաստը, թե ինչպես կարելի է դեմոկրատական և ժողովրդավարական երկրում գործի

պատգամավորական անձեռնմխելիություն հասկացությունը: Պատգամավորն ընտրվում է ժողովրդի կողմից, այսինքն նա փաստացի հանդիսանում է ժողովրդի կատարածու, ժողովրդի վստահելի անձ, բայց ինչպես է ստացվում,որ նա դառնում է անձեռնմխելի, որը միշտ օգտագործվում է ազգի դեմ: Էդ ինչի՞ սոված քաղաքացին հաց գողանալու համար անմիջապես դատվում է, իսկ

զինվորի բաժին գողացած, քաղաքացիներին ահ ա բե կած ,թալանած, գրեթե մարդկությանը հայտնի բոլոր հանցանքները գործած չարիքը պիտի իրա նման ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների որոշումով նախ զրկվի անձեռնմխելիությունից, հետո նոր կանգնի դատարանի առաջ: Բա որ ինքը և պատգամավորների մեծամասնությունը ներքաշված լինեն այդ թալանի մեջ և ինչպես հա նց ա վ ո ր խումբ, որոշեն ու չզրկեն դրան

անձեռնմխելիությունից, ապա պետք ա մնա՞ անպատիժ: Երկիրը դառնում է երկիր, երբ ամենախիստ օրենքները ստեղծվում են հենց օրենսդիր մարմինների համար: Օրենսդիր մարմինները պիտի օրինակ ծառայեն բոլոր կիրթ և անկիթ քաղաքացիներին : Օրինակ՝
ԱԺ-ի ներսում սեռական բնույթի հայ հո յանք օգտագործած պատգամավորը պիտի անհապաղ

զրկվի պատգամավորական մանդատից ու ենթարկվի վարչական ու կարգապահական տույժի:(Է.Մարուքյան ՙՙանբարոյականի վաստակ՚՚ արտահայտությունը ևս սեռական բնույթի հայ հո յանք է): Պատգամավորների բոլոր անհարգի նիստերից բացակայության համար պահումներ կիրառվեն աշխատավարձի վրա ,իսկ 10-րդ բացակայությունից հետո մանդատից զրկել

անպատասխանատու պատգամավորին: ԸնԳեր ջան, միլիոններ են ծախսվում ընտրությունների համար, դու էլ բուկլետներ ես տպագրել, մեջն էլ սիրուն- սիրուն մուտիտներ գրել, բարի եղիր, գնա գործի և գոնե տեսախցիկի մեջ երևա, որ ընտրողդ էլ քեզ տենա և ասի. ՙՙայ են համբալին եմ ընտրել, որ աթոռ մաշելով ինձնից 10անգամ ավել ա

աշխատավարձ ստանում՚՚:Իսկ եթե չես ուզում ընտրողդ տենց ասի, մեկ- մեկ հել ամբիոնից ելույթ ունեցի, թե չէ հենց գիտենք քարոզարշավից այնուհետև լեզուդ բլոկիռովկա ա ընկել:
Հ.Գ. Սիրելի վարչապետ, ինչի համար ա էս պատգամավորին երես տվող անձեռնմխելիությունը, որից դուք նույնիսկ նորմալ չեք օգտվում: Եկեք դեմոկրատիան սկսենք հենց ազգային ժողովի ներսից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *