ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հիասքանչ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ամփոփեց ՀՀ կառավարության աշխատելաոճը ու նշեց.

«Կարծես թե մենք բոլորս դրախտային երկրում էինք ապրում, Ու հանկարծ եկան ինչ-որ սատանայի նմանատիպներ և այդ դրախտային երկիրը քանդեցին։ Բայց մոռանում են, որ իրենք խոստանում և

չէին անում իրենց խոստացածը, իսկ նոր եկածները խոստանում են, ու եթե ժամանակ ու շանս տրվի, կանեն»։ Ըստ Արման Նավասարդյանի՝ կան անձիք, որոնք քաղաքական ասպարեզում էլ գոյություն չունեն եւ լավ կանեն, որ առհասարակ հեռանան քաղաքականությունից.

«Հայաստանի հանրապետությունում պատմական իրադրություն է տեղի ունեցել, քանդվել է այն, ինչ ոչ մի երկրում նման հեշտությամբ չի քանդվում, երեսուն տարվա մղձավանջից դուրս ենք գալիս։ Ոչ ոք թող չսպասի, որ անմիջապես դրախտ կստեղծվի։

Մենք Նիկոլ Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք, որ դժոխքից փորձում է հանել Մեզ»։ Մեր զրուցակիցը Նաև նշեց, որ ՀՀԿ-ն ագրեսիվ մարտնչող ընդդիմություն է. «Ասում են բաներ, որ ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, սակայն դա ուղղված չէ միայն «Իմ քայլը» դաշինքին. դա շատ մեծ վտանգավոր երևույթ է Հայաստանի Հանրապետության համար»։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *