Ադրբեջանի նավթամոլ բռնապետ Իլհամ Ալիևը հերթական զառանցանքն է արձակել․․․ Հայկ Կոնջորյանի դիպուկ անդրադարձը Ալիևի և Սերժ Սարգսյանի հայտարարություններին

Հայկ Կոնջորյանը գրում է․

Ադրբեջանի նավթամոլ բռնապետ Իլհամ Ալիևը հերթական զառանցանքն է արձակել Հայաստանի հասցեին` անելով անհեթեթ հայտարարություններ: Իհարկե, վերջին տարիներին Հայաստանի գրանցած հաջողությունները` տնտեսական զարգացումը, բանակի
արդիականացումը, ժողովրդավարության առաջընթացն ու միջազգային հեղինակության աճը, անհանգստության ու հոգեխանգարմունքների առիթ տալիս են Ալիևին, և նրա ցնդաբանությունները, կարծում եմ, որ արդեն զարմանալի չեն:

Զարմանալին, սակայն, այլ բան է: Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ալիևին, հավասարապես վատաբանում ու մրոտում է Հայաստանի լեգիտիմ իշխանություններին և վարչապետին, որքան որ Ալիևին: Գուցե Ալիևի հայտարարությունների նպատակը հենց դա էլ եղել է` խաղալ մեր ներքին տարաձայնությունների վրա` հօգուտ Ադրբեջանի։

Սա շատ պրիմիտիվ բանաձև է՝ որքան վատ Հայաստանին, այնքան լավ Ադրբեջանին։ Եվ ահա, Ալիևը նետել է այս խայծը, իսկ Սերժ Սարգսյանը խայծն ընդունել է որպես շանս՝ հարվա ծելու Հայաստանի իշխանություններին։ Արդյունքում, պատասխանելով Ալիևին՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է Հայաստանի իշխանությանը՝ ժողովրդի իշխանությանը։

Անկախ այս ամենից՝ մենք չենք ընկնելու մեր դեմ լարված ծուղարկները։ Մենք քանդելու ենք ծուղակները, որ լարվում են մեր դեմ։ Մենք կոտրելու ենք պատնեշները, որ շարվում են մեր դեմ։ Մենք՝ Հայաստանն ու Արցախը, լինելու ենք ազատ և հաղթանակած։
Իսկ Ալիևը, ժողովրդավարական Հայաստանի քաղաքական տարաձայնությունների վրա նավթոտ ձեռքերը տաքացնելուց առաջ, թող զգույշ լինի՝ նավթոտ ձեռքերով կրակի հետ չեն խաղում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *