Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․
Շնորհակալ եմ Ռոբետ Քոչարյանին տասնհինգ տարի առաջ՝ այս օրը ինձ 3,5 տարով ազատազրկելու համար, քանի որ Անազատության հազար երկու հարյուր յոթանասունյոթ օրից յուրաքանչյուրը ինձ համար դարձավ Հայաստանի ինքնիշխանության, բարորության համար անմնացորդ պայքարելու, Հայաստանի
քաղաքացու՝ իր հայրենիքում արժանապատիվ ու պատվախնդրորեն ապրելու, և նրա անօտարելի իրավունքների պաշտպանության համար ոչինչ չխնայելու ժամանակաշրջան։
Շնորհակալ եմ երեքուկես տարվա անազատության համար, որի յուրաքանչյուր օրը ինձ ավելի ուժեղացրել ու ավելի կամային ու անկոտրուն է դարձրել ձեր դեմ պայքարելու համար։
Հայաստանի նախագահի պաշտոնը զավթած երկու պախանների՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և նրանց սպասարկող քրեաօլիգարխիայի դեմ պայքարը մինչ օրս մնում է իմ քաղաքական օրակարգի անբաժան ուղեկիցը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր համբերատար կերպով հայրենիքում և սփյուռքում պայքարեցին իմ ազատության համար։