Չգիտեմ տեղյակ եք, թե չէ, բայց փաստորեն…Րեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը Ծառուկյանի վարակված լինելու առթիվ

Րեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Չգիտեմ տեղյակ եք, թե չէ, սակայն փաստորեն Գագիկ Ծառուկյանն էլ է ընտանիքի հետ միասին վարակվել коронавирус-ով։ Թույլ տվեք հիշեցնեմ, որ դա այն բարի անձն է, որին по идее коронавирус-ը չպետք է կպներ։

Դա այն բարի անձն է, որը սեփական կաշին փրկելու համար պատրաստ էր զո հաբերել էն վարձու ժողովրդի կյանքը։ Որ կարևորը տպավորություն ստեղծվեր, որ իրեն սատարում են և դարձյալ որոշեց բարի ձևանալ ու գրկախառնվել ամեն մի մոտեցող ու իրեն պաշտողի հետ!

Այժմ արդեն խորը համոզմունք ունեմ, որ նիստերից բացակայող Գևորգ Պետրոսյանը ու իր մյուս թիմակիցներն էլ իրականում վարակված են և ԱԺ էդ վիրուսը հենց իրենց կոկորդով ա հասել! Հիմա երևի ամեն մեկը մի տեղ բուժվում են գաղտնի՝ դրա համար ձենները դուրս չի գալիս։

Իրենք էին Ծառուկյանի ազատության պատվին կազմակերպված հազար հոգանոց խնջույքին մասնակցել և մի տեսակ սիրուն չէր լինի ժողովրդի ամոթանքը վայելել։ Իսկ գոնե գիտակցո՞ւմ են, թե ինչքան մարդ է վարակվել իրենց կողմից մասսա ու հրավիրված, որ իրենց վերցրած 3000 դրամով նույնիսկ չի կարող հասնել Երևան և դիմել բժշկի!

Վերոնշյալը գրելուց հետո նաև գլխումս պտտվում է երկրորդ տարբերակը, որ կարող է նաև բեմականացում լինել, մի քանի հարցեր լուծելու համար ժամանակ շահելու միջոց, սակայն հաշվի առնելով էն չթեսթավորված մասսայի արտաքինը և պահելաձևը՝ ավելի շատ հակված եմ առաջին տարբերակիս ճշտգրիտ լինելու վրա🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *