SARS-CoV-2 , ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ ։
2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։
Հայտնի է, թե որ ար յան խումբն ունեցողներն են ավելի պաշտպանված կորոնավիրուսից։ Չինացի գիտնականները հաստատել են, որ ար յան խումբը մեծապես ազդում է կորոնավիրուսի հանդեպ խո ցելիության վրա։ Մասնագետները համեմատել են
Վուհան և Շենժեն քաղաքների հիվանդանոցների COVID-19֊ով հոսպիտալացված մարդկանց տվյալները նույն շրջաններում ապրող առողջ մարդկանց համապատասխան տվյալների հետ: Այսպես, երկրորդ խմբի արյ ուն ունեցող մարդիկ ամենախո ցելին են, իսկ ամենադիմացկուն խումբը առաջինն է։
Տարիքը և սե ռային պատկանելությունը կարևորություն չունի։ Գիտական աշխատանքի արդյունքներով այս հետազոտությունը տպագրվել է medRxiv պարբերականում, հայտնում է lenta.ru֊ն: Բոլորիդ մաղթում ենք առողջություն, եղե՛ք զգոն և պաշտպանված։