Հիշեցնենք, որ Ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը վիճակագրական կայքի տվյալներով հասել է 2 121 306-ի: Այս Հիվանդությունը 141 990 մարդու կյանք է խլել։
Կորոնավիրուսով հիվանդացությունից այնուհետև բարդացումները կարելի է կասեցնել։ Այդպիսի եզրակացության են եկել Վիրջինիայի համալսարանի գիտնականները։
Դրանցից ամենավտանգավորը սուր շնչառական դիստրես սինդրոմն է կամ շնչառության անբավարարությունը, որը մա հացու ելքով դեպքերի հիմնական մեծամասնության ուղեկիցն է։ Այս մասին տեղեկացնում է Eurekalert հարթակը։ Ինչպես վստահեցնում է բժշկական գիտությունների դոկտոր Չժեն Յանը՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո կյանքից հեռանալուց խուսափել կամ առնվազն՝
վարակվածության ծանր վիճակը ավելի թեթևացնել կարելի է միայն կանոնավոր ֆիզիկական վարժությունների պարագայում։ ԱՄՆ ում կորոնավիրուսով հոսպիտալացվածների 20-42 տոկոսը տառապում են շնչառական դիստրես սինդրոմից։ Այդ հոսպիտալացվածների շուրջ 85%-ը հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Հետազոտողների համոզմամբ՝ ֆիզիկական վարժությունները նպաստում են «արտաբջջային սուպերօկսիդիսմուտազա» կոչվող ուժեղ անտիօքսիդանտի՝(EcSOD) արտազատմանը ։ Դրա մակարդակը հիվանդության ընթացքում նվազում է ։