Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քանի՞ արձան գիտեք Երևանում, ,,բնիկ երևանցիների,, պատվին կանգնեցված։ Քանի՞ փողոց է Երևանում անվանակոչված ,,բնիկ,, երևանցիների անունով։ Կոմիտասի անվան պանթեոնում քանի՞ ,,բնիկ,, երևանցի է հանգչում։
Ու երբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը ,,ձեր քուչեն,, չի, ու համաքաղաքացին դա քուչեցին չի։ Դուք կարող եք ,,բնիկ,, լինել ձեր քուչում։ Քուչից դուրս, քաղաքը բոլորինս է, Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆԸ։ Մարդիկ 200 տարի ապրում են Ջավախքում, դեռ հիշում եւ չեն ուրանում, որ Էրզրումցի են։ Բնիկ էրզրումցի։ Մարդիկ 200 տարի ապրում են Արտաշատում, Էջմիածնում, ու չեն ուրանում, որ բնիկ Խոյից ու Սալմաստից են։
Մարդիկ արդեն 100 տարի ապրում են Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, սակայն դեռ ՀԻՇՈՒՄ ու ՊԱՀԱՆՋՈՒՄ են, որ Մշից են, Ալաշկերտից, Վանից։ Մարդիկ 100 տարուց ավել ապրում են Կրասնոդարում, բայց նշում են, ու ներկայանում որպես Համշենցի։ Մարդիկ Սյունիքում, Արցախում, Լոռիում, Շիրակում ապրում են հազարավոր տարիներ,
բայց էլի երբ արմատներից ես հարցնում, հիշում են, որ ասենք հորական տատը Արևմտյան Հայաստանից է եղել։ Ու էս բոլորը, էս նույն բռնագաղթվածները, էս նույն ցեղաս պանություն և տեղահանություն վերապրածները հասնում են Երևան, Թիֆլիս, Բաքու ու 2-3 սերունդ հետո դառնում բնիկ Երևանցի, Թիֆլիսցի, Բաքվեցի։