Ծառուկյանի խնամի՝ Խաչատուր Սուքիասյանի դիպուկ հակադարձումը Ծառուկյանի հայտարարությանը

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, ում հետ գործարարն ունի խնամիական հարաբերություններ:

Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե մի քանի ամիս հետո Հայաստանում սով է լինելու: Սուքիասյանի խոսքով՝ նման կանխատեսումների համար հիմքեր չկան: «Չեմ խոսում բարձի տակ գրավ դրված

գումարների վերաբերյալ, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց շրջանառու միջոցները և այլն: Ես ասում եմ այն ծրագրերը, որոնք բանկային համակարգի հետ պայմանագրային

հարաբերություններ ունեն, կամ տնտեսությունն ունի պայմանագրային հարաբերություններ. դա ութ միլիարդ դոլար է: Տարիներ առաջ դրա կեսն է եղել: Ութ միլիարդ դոլարը չի կարող սով բերել: Բա էդ դեպքում չորս մլրդ դոլարը ինչի՞ չէր բերում սով:

Հասարակ օրինակ եմ բերում ես: Չորս տարի առաջ այդ թիվը եղել է չորս մլրդ, հինգ տարի առաջ՝ երեք մլրդ, ո՞նց կարող ա սով լինել»,- ասել է Խաչատուր Սուքիասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *