Նախ նշենք, որ Հայաստանում ներքաղաքական դրությունը շարունակում է լարված մնալ և նախկին իշխանությունները ամեն կերպ փորձում են գցել ներկայիս իշխանությունների վարկանիշը։
Սակայն գիտակից քաղաքացիները, բոլորն էլ հասկանում են, որ ներկայիս իշխանությունները իրենց ձեռքն առել են հնարավոր ամեն բան, որպեսզի ժողովրդի կյանքը դարձնեն առավել հաջողված և նպատակային։
Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Hayeli.am-ի՝ «Փաշինյանը շատ արագ հեռացվելու է իշխանությունից և կանգնելու է դատարանի առաջ» վերտառությամբ հոդվածին՝ մասնավորապես գրելով․
Արդեն լավ ա , որ հակափաշինյանակկանները և նախորդ իշխանությունները ասում են .«կկանգնի դատարանի առաջ» ոչ թե , «կգցենք պադվալ էնքան կտպենք , որ սաղ տենան հանկարծ մյուս անգամ ուրիշ մեկը ՊՈւՏՏ չանի, էլա՞վ »:
եթե նույնիսկ թավշյա հեղափոխությունը էդ մտածելակերպը փոխած լինի, մեծ բան ա:)) իհարկե վստահ եմ, որ շատ ավելին ա փոխել ու փոխելու …