Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Տասնամյակներ մեզ խաբել են, չեն էլ հարցրել, ու թքած են ունեցել կլինի օրինական թե անօրինական, փողերը աշխարհից վերցրել են եւ կերել ու հավաքել յոթ միլիարդ դոլար պարտք։ Ու այդ ամենի տակից մենք ենք դուրս գալու։
Ոչ թե Նիկոլը կամ Ալիսը, կամ Հովսեփը, այլ մենք բոլորս իրար հետ։ Մեզ դրել են փաստի առաջ։ Արդեն կերել են այդ փողը։ Սեփականացրել են այն ամենը ինչ կա Հայաստանում։ Եվ կուլ ենք տվել։ Մինչև հիմա անգամ մարսել են։ Այժմ Կառավարությունը ասում է, թե ոնց կարելի է օրինական ճանապարհով այս վիճակից դուրս գալ։
Ասում ենք՝ թանկ է, չենք ցանկանում գույքահարկ վճարել, դա հետամնացություն է, չենք ուզում շատ վճարել։ Բա ով վճարի, եթե ոչ մենք։ Մենք ենք պատասխանատուները, որ սենց է եղել։ Մենք։ Եվ ես, և դու, եվ պատգամավորը, և Նիկոլը, և Մարուս տոտան։ Մեղավոր ենք, որովհետև թույլ ենք տվել,
որ Ռոբը մեզ զավթի կեղծ սպռավկայով, թույլ ենք տվել, որ բնիկներից ոմանք պառկեն տակը եւ կենացներ ենք ասել, ու թույլ ենք տվել, որ չընտրություններ լինեն, թույլ ենք տվել, որ Մարտի Մեկ լինի, թույլ ենք տվել ունեզրկումներ, թույլ ենք տվել անԱրդարադատություն։
Ու այդ մեղքի պատասխանը պետք է տանք էլի մենք։ Մեր գրպանով ու մեր կյանքով։ Կամ կվճարենք մեզ, կամ կվճարենք ուրիշին։ Ընտրեք։ Հ.Գ. Սիրելի պատահական անցորդ, խնդրում եմ քեզ՝ կանգ մի առ իմ էջում, մի կարդա բարբաջանքներս, ու շատ եմ խնդրում իմ գրածների վրա ժամանակ մի ծախսիր, մի պատասխանիր։
Ես քո համար չեմ գրել, եթե քեզ համար մեկ է, թե որտեղ կապրես, եթե քեզ համար մեկ է, թե ընտրություն կա Հայաստանում, թե չէ, և եթե քեզ համար մեկ է, թե ով է վճարելու Հայաստանի կարիքների համար, միայն թե՝ ոչ դու։ Քեզ բարի ճանապարհ, իմ անցորդ եղբայր»։