Թեպետ Մաշա Մնջոյանի մարզիչն ընտրեց մեկ այլ մասնակցի, սակայն աստղային ժյուրիի մյուս անդամը փրկեց Մաշային։
Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանն իր հզոր ձայնով եւ հիանալի կատարումներով շարունակում է գերել նաև ավստրալացիների սրտերը։
Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Հիմա հերթը «մենամարտ» փուլինն էր։ Այստեղ հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ «մենամարտելու»։
Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։ Հիշեցնենք, որ “Կուր լսումներ” փուլի ժամանակ Ժյուրիի անդամները չկարողացան դիմակայել երգչուհու հմայիչ ձայնին։
Դիմել են բոլորը ՝ դրանով իսկ ցանկություն հայտնելով աղջկան հրավիրել իրենց թիմ ՝ հետագա մրցույթին մասնակցելու համար։ Ելույթից հետո հայուհուն և՛ ժյուրին, և՛ դահլիճը հոտնկայս ծափահարեցին ։ Մերի Մնջոյանը, որը հայտնի է նաեւ Մաշա անունով, 2013 թվականին «Հայաստանի ձայներ» շոուի հաղթողն էր:
Տեսանյութը՝ ստորև.