Արտակ Գալստյանի կոշտ գրառումը Արմեն Սարգսյանի մասին, ով հրաժարվել է ստորագրել ՍԴ փոփոխությունների մասին օրենքը

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նախագահը հրաժարվել է ստորագրել այսօր Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որով վերջնականապես ազատվում էինք Սահմանադրական դատարանի դատավորներից:

Արձանագրենք, որ Սերժի նախագահ Արմեն Սարգսյանը վերջինը հանեց իր դիմակը: Ըստ սահմանադրության 129-րդ հոդվածի՝ եթե Նախագահը չի ստորագրում օրենքը, ապա 21-օրվա ընթացքում դիմում է ՍԴ, եթե նախագահը ՍԴ-էլ չի դիմում, ապա օրենքը հինգ օրվա ընթացքում ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

Կարծում եմ՝ Սահմանադրության 129-րդ հոդվածում պետք է ավելացվի ևս մեկ կետ, հետևյալ բովանդակությամբ՝ եթե նախագեյը չի ցանկանում ստորագրի օրենքը, ապա նրան ժողովրդով 24-ժամյա ռեժիմով համոզում ենք, եթե չի համոզվում,

ապա կրկին 24-ժամյա ռեժիմով նախագահի ձեռքից, իրավունքի ուժով, վերցնում ու պետականացնում ենք, Ամուլսարն ու մնացած ոսկու հանքերը: Համենայնդեպս, այդպես կանեին ցանկացած երկրում, որտեղ, իրոք, հաղթել է հեղափոխությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *