Նախկիկների կողմից ևս մի անպատիժ հանցագործություն… Արման Բաբաջանյանի ուշագրավ գրառումը

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՍՊ ԱՆՈՒ ԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ ԷՐ, ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԷՐ։ Այսօր հայկական բանակի մայոր, սպա, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մա հվան օրն է։ գործի նյութերի համաձայն նրան 2012թ հունիսի 17-ին դա ժանաբար ծե ծի էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Դեպքը կատարվել էր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, որտեղ Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ խնջույք անելու նպատակով: Բժիշկներ էին նաև նրա ընկերները, որոնք ևս դա ժան ծե ծի էին ենթարկվել, բայց, բարեբախտաբար, ողջ են մնացել:

Իսկ Վահեն ուղեղի ծանրագույն վնա սվածքներ էր ստացել եւ հայտնվել կո մայի մեջ, որից նա այդպես էլ դուրս չեկավ: Սա հերթական ող բերգությունն էր, որ ապրեց մեր հանրությունը քր եաօլիգարխիկ համակարգի պատճառով: Վահե Ավետյանը հերթականն էր ծե ծվածների, սպա նվածների, ինքնաս պանության հասցվածների, նվաս տացվածների, խաբվածների, իրավա զրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կար ու թվում էր, թե ոչ էլ վերջ:

Վերջ չէր լինի, եթե հանրությունը չորոշեր, որ այդ ամենին պիտի վերջ դնել, քանի որ այլևս չկա որևէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա: Միևնույն ժամանակ, մենք բոլորս ըմբռնում ենք նաև, որ հասարակությունը շատ բազմաշերտ է եւ այստեղ ոչ մի բան միանշանակ չէ, առավել ևս, որ մենք գիտենք, թե ինչ տարաատեսակ միջոցներով է Հայաստանի Հանրապետության հասարակությունը դե գրադացվել, ինչպես են հետևողականորեն տարբեր

«էլիտաներ» ոչն չացրել հանրության պատիվը, հասարակությանը թերարժեքության, պոտենցիալ զո հի բարդույթ ներշնչել: Ութ տարի առաջ մենք ունեցանք այդ ամենի հերթական զո հը, մենք ունեցանք հերթական վիշտը, հերթական ող բերգությունը: Եվ այսօր չունենք էլ ասելու բառեր: Վահե Ավետյանի հետ կատարվածը հասարակության պատվի հարցն էր, սա հասարակության գոյության խնդիրն էր, և այստեղ հանրությունն է, որ պետք է հետամուտ լիներ մեղավորների պատասխանատվությանը: Խոսքը ամենևին

ու միմիայն իրավական պատասխանատվության մասին չէ, քանի որ կան նաև բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այդ համակարգն էին ձևավորել, հաստատել, ամր ացրել, ինստիտուցիոնալացրել, եւ վայելում էին ու ցինիկ ձևով հայտարարում, որ այդպիսի ող բերգությունների համար «բոլորս ենք պատասխանատու»: Մյուս կողմից, այո, բոլորս ենք պատասխանատու այդպիսի ող բերգությունների համար, քԱնզի թույլ էինք տվել, որ տականքը նվաճի երկիրը մոլախոտի այդպիսի, որ ստորությունը ու ցինիզմը ծածկի ամեն ինչ, մարսի ամեն ինչ:

2018թվականի․ թավշյա հեղափոխությունից ի վեր, այն ինչ կատարվում է մեր ներքաղաքական կյանքում, հենց հասարակության պատվի խնդիրն է՝ կամ այս տեսակն է հիմնավորապես ոչնչացվում կամ Հայաստանի Հանրապետությունը։ Ես առաջինը ոչնչ ացնողների առաջին ճակատային շարքում եմ։ Որոշեք ձեր շարքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *