Սիրված արտիստ Արմեն Մարությանի հիանալի և ճիշտ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է: Մենք խոսել ենք հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, հեղափոխության, հակահեղափոխության շանսերի, ընդդիմության ձեւավորման և այլ թեմաների մասին: Պարոն Մարությանը ասել է, որ եթե ժողովրդի մեծամասնությունը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ինքը չի կարող ուրիշ ձև վարվել:

Նույն ժամանակ դերասանը կարծիք է հայտնել, որ հակահեղափոխականները քնած չեն, ատամները սրած սպասում են, որ այժմյան իշխանությունը սխալվի: Մեր զրուցակիցը իր տեսակետն է հայտնել, որ խորհրդարանում բազմակարծություն է պետք, որ «թագավորի» սուրը աջ ու ձախ չկտրի:

-Նիկոլ Փաշինյանի անձի, նրա թիմի անդամների մասին ի՞նչ կարծիք ունեք: Վստահու՞մ եք նրանց: -Մի ողջ ժողովուրդ ջար դում է երկրի պատուհանները, դուք ասում եք` վստահությու՞ն: Մարդուն հավատում են չէ՞: Նրա թեկնածուն Երեւանում ութսուն տոկոս ձայն է հավաքում, վստահությունն էլ ո՞նց է լինում: Դա ասելո՞ւ բան է:

-Իսկ ի՞նչ եք մտածում, հակահեղափոխությունը Հայաստանում ի՞նչ շանսեր ունի: Հնարավո՞ր է, որ ժողովրդական շարժումն ինչ-որ փուլում անհաջողության մատնվի: -Որտեղ հեղափոխությունն է, այնտեղ էլ` հակահեղափությունը, ո՞նց կարելի էր Այդպիսի բան չսպասել: Ամեն ինչ կախված է այն բանից, թե իշխանությունն ոնց կդրսևորի իրեն:

Հակահեղափոխականներն էլ հո քնա՞ծ չեն, սպասում են, որ իշխանությունը սխալ գործի, ու հար ձակվեն: Որտեղ «դիմությունն է», այնտեղ էլ` ընդդիմությունը: Պետք է կարողանալ ճշտգրիտ աշխատել, անաչառ լինել. բարդ բան է դա: -Դուք շփվում եք արվեստի մարդկանց հետ, տեղյակ եք նրանց սպասելիքներից, այդ շրջանակներում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

-Մարդիկ, իրոք, մեծ հույսեր ունեն, բոլորն էլ բարելավումների են ձգտում: Կարծես հույսի մի շող է բացվել մարդկանց համար: Ես նրանցից չեմ, ովքեր ինչ-որ երեւույթի վերաբերյալ անմիջապես տեսակետ են կազմում․ ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ` ինչ է կատարվում:

Անպայման պետք է ընդդիմություն լինի, որ «թագավորի» սուրը աջ և ձախ չկտրի, կտրելուց առաջ ասի` կարո՞ղ է էսինչ մարդն ինձ դեմ դուրս գա, չնայած Նիկոլ Փաշինյանը խելոք մարդ է, զարմանալի խելոք ու պատրաստված: Հավատում եմ, որ նման բան չի անի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *