Հոգեբույժ Վարդգես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ խոսքս ուղղել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք «Ես երևանցի եմ» հոսանքի գլուխ են անցել և փորձում են հանրային կարծիք ձևավորել: ՈՒշ է:
ՈՒշացել եք, շատ եք ուշացել… «Երևանի արժեքները» տարփողելով, դուք մոռացության մատնեցիք ու անցած երեսուն տարում ցավի և կարեկցանքի շշուկ անգամ չհնչեցրիք,
երբ ագրեսիվ գավառականությունը ու ետնախորշերի խու ժանը երկրից դուրս մղեցին և պանդուխտ սարքեցին իսկական երևանցիներին: Այն ժամանակ դուք «հայրենասիրությունը» չեկիստի զնաչոկի տեղ ճակատներիդ կպցրած, «ռոբերտ եւ սերժիկ» խաղացնելով էիք զբաղված:
Ավելին, օժտված ու արժանավոր երևանցիների վտարանդությամբ դուք բոլորդ (սակավադեպ բացառությամբ) ներքին ծփանք ապրեցիք — «սկեսուրս մե ռավ — տեղս լենացավ» տրամաբանությամբ:
Կարծեցիք, թե գեղջկական գորշության ու միջակության ֆոնին փայլելու եք հատուկենտ մնացած ադամանդի պես: Դրանով, ընդամենը դարձաք լֆիկների եւ դոդերի սպասավորները: Դուք խղճուկ լակեյներ եք. ահա թե ով եք դուք: