Սպարտակ Ասոյանն իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Երեկվանից որոշում եմ` գրե”լ, թե” ոչ: Հազիվ հшմոզել էի ինձ, որ չանդրադառնամ ՅՈԺԻ, նույն ինքը` դերասան Սերգեյ Դանիելյանի ցնդ աբանություններին, սակայն… Այսօր լրահոսի մեջ պատահաբար նորից հանդիպեցի
ազեր իների նախագահ Ալիևի , համաշխարհային պատմության նկատմամբ մեծ մեղք գործած արտահայտությանը` ԵՐԵՎԱՆԸ ԱՆՑԱԾ ԴԱՐԻ ՔՍԱՆԱԿՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՑԻՆԵՐԻՑ ՎԵՐՑՐԵԼ ՏՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ…Այժմ կասեք` Դանիելյան Սերգեյն ի՞նչ առընչություն ունի: Այնքանով կապ ունի, որ , մասնակցելով ԲՆԻԿ ԵՐԵՎԱՆՑԻ Ֆեյսբուքյան
անկապ ֆլեյշմոբին, իբր, իր արևին հեղինակավոր տեսակետ է ասում, այն էլ` դեմքի հանրահայտ կապիկություններով: Ասում է` Երևանում բնիկ երևանցի չի կարող լինել, քանզի գավառական քաղաքում ապրել են եզդիներ, քրդեր, թաթար-մոնղոլներ, էլի ինչ-որ քոչվոր ցե ղերի անուններ է տալիս ու տխուր դեմքով ավելացնում` Երևանում
այդ ժամանակ մատների վրա կարելի էր հաշվել բնիկ երևանցիների, հայերի…Պատկերացնո”ւմ եք ` իր տխմարագույն արտահայտություններով ինչպիսի ջուր է լցնում Ալիևի ջրաղացի մեջ: Ես երկու օր սպասում էի բնիկ երևանցիների սերունդների արձագանքներին: ՄիԳուցե դատապարտող խոսք եղել է, ես չեմ հանդիպել, սակայն իմ բնույթով ինքս չէի կարող լռել: Լռել,
նշանակում է համաձայնվել իր հետ, մի մարդու, դերասանի, ով զուրկ է կենցաղավարության տարրական մշակույթից: Նայում ես իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ հարցազրույցը ու տասնապատիկ հիասթափություն ապրում այդ ԴԵՐԱՍԱՆԻՑ: Զրուցակցին հյուրասիրում է մի քանի անգամ իր կողմից օգտագործած պատառաքաղով; ԵՎ մտածում ես` բա ԲՆԻԿ ԵՐԵՎԱՆՑԻՆ այդպիսի բան կանե”ր…