Պետրոս Ղազարյանի հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանի հետ:
Մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր Ազգային ժողովը երկու ընթերցմամբ փոփոխություններ կատարեց սահմանադրական դատարանի մասին օրենքում։
Սա լրացում էր Սահմանադրական դատարանի վերջին օրենքի, հանաձայն որի երեք անդամները այլևս դադարում են լինել ՍԴ անդամ։ Այսօր մենք այս մասին և այս գործընթացի մասին կզրուցենք իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանի հետ.
-Եթե ՍԴ-ի էպոպեան մենք նայենք այս 20 տարվա կտրվածքով, այդ ինստիտուտում ճգնաժամ կա թե չկա?
-Միանշանակ կա և ճգնաժամը այս ամիսների կամ տարիների պատմություն չունի, դա տասնյակ տարիներ են, որտեղ
Բացասական քեյսլո ունեցող մի գործընթաց է և մարդիկ այդ պատճառով չեն վստահում ոչ այդ շենքին, ոչ այդ շենքում գտնվող մարդկանց։
-Տեսեք՝ շատ հաճախ դատավորները ասում են, որ ի՞նչ ա նշանակում լեգիտիմ դատարան։
Լեգիտիմը վերաբերվում ա ընտրովի մարմիներին, կարող են և՛ չվստահել, կարող են և՛ դժգոհ լինեն դատավորի որոշումից, բայց արդյո՞ք դա ճգնաճամի նշան է կամ որակ.
-Լեգիտիմ դատարանը՝ դա դատարանն է, որն ունի ժողովրդի վստահությունը, որը միանշանակ ապաքաղաքական պետք է լինի և դատարան, որը որ գործերը քննելիս անընդհատ չհայտնվի շահերի բախ ման մեջ։
Մանրամասները դիտեք տեսանյութում.