ՏՀԱՃ ՄԻՋԱԴԵՊ ոստիկանների հետ․ Մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները, որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում, արժանի չեն նման վերաբերմունքի

Հովիկ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի, որտեղ ոստիկանները շատ գրագետ ու սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով,

հար ձակվեց ոստիկանների վրա, այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ… Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ, բայց տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ….

Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները,որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում, արժանի չեն նման վերաբերմունքի: Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից ու սիրալիր վերաբերմունքը կնոջ նկատմամբ:

Իսկ մենք ո՞նց ենք պատասխանում ու վերնագրում ենք, որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերով՞։ Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն, քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *