Նախկին ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հիշում եմ էսօրվա նման. 2015 թվականի հուլիսի Վեցին երբ մեզ ուժով Բաղրամյանից բերման էին ենթարկում, կտրելով մեր ձեռքի պարшնները` դիմացս
Հունան Պողոսյանը դուրս եկավ ու ես բարկացած հայ հոյեցի հենց իրեն։ Ինձ բերման ենթшրկեցին կենտրոնի բաժին։ Քն նիչներից մեկի սենյակի մեջ նստած սպասում էի, որ երեք ժամը անցնի և Բաց թողեն։ Մեկ էլ մի ոստիկան վшզելով մտավ այդ սենյակ ու քննիչին ասաց.
-Հո չեք ծէ ծել Շուշանյանին, Պողոսյանն է կանչում իր մոտ։
-Չէ մատով չենք կպել( իրականից չէին կպել):
Եթե կհիշեք այդ ժամանակահատվածում կենտրոնի միլ պետը մի այլ Պողոսյան էր։ Մինչ Պողոսյանի սենյակի մոտ Հասնելը, մտածում էի հիմա էլի մի ախ մախ բան ասելու է, հավայի ժամանակիցս ծախսի, էդ տենց բնավորություն ուներ։
Մտանք այդ սենյակ և տեսա, որ հենց Պողոսյան Հունանն է նստած ու 6- ի պետը, մի հեռու անկյունում էլ էս մի Պողոսյանը։ Հունան Պողոսյանը սկսեց խոսել ու ասաց
-Վաղինակ ինչու՞ հայ հոյեցիր ինձ, այն էլ սեռական բնույթի, չէ որ ես ձեզ և առավել ևս քեզ մատով չեմ կպել ու դաժե բառ չեմ ասել։
-Դու եկար աչքիս առաջ՝ քեզ քր ֆեցի, Վովան էլ լիներ՝ իրան էլ էի հայ հոյելու, հարցն արդեն անձնական է։
-Կարող ե՞ս բացատրություն տալ ինչ խնդրի մասին ա խոսքը։
-Իմ համակուրսեցին, իմ ընկերը, ով աշխատում է ձեր այս համակարգում և լինելով ֆոռմի տակ, չկարողանալով մասնակցությունն ունենալ
Ցույցերին, մի ձև ուզելա ինձ օգնած լինի։ Զանգել է ինձ ու հարցրել, թե ինչ ծխախոտ եմ ծխում։ Ասել եմ, ինքն էլ հոր հետ ուղարկել է ծխախոտս: ( Ի դեպ հայրը ապրիլյանում զո հված Խալաֆյան Սարգիսն է)։ Իսկ ձեր Կարապետյան Աշոտը ընկերոջս աշխատանքից հանել ա իմ հետ հեռախոսազանգ ունենալու համար։
-Էդ տղայի անուն ազգանունը ասա և որ բաժնում է աշխատում։
Ասացի.
-Լազո Խալաֆյան, մետրոյի անվտանգության բաժնում։
Իմ մոտ վերցրեց իր անձնական հեռախոսը ու զանգահարեց Կարապետյան Աշոտին և զանգը դրեց բարձրախոսի վրա:
-Լսում եմ, պարոʹն Պողոսյան:
-էդ ու՞մ ես 2 օր առաջ ազատել գործից:
-Հաաա, էն Վաղինակի ընկերոջը։ Ասում էր չեմ կարող մասնակցեմ, գոնե ծխախոտ ուղարկեմ։ Համակարգում այ տենց կռիսների համար գործներս առաջ չի գնում, Պողոսյան ջան։
-Լսի քեզ ինչ եմ ասում, էդ տղեն կռիս չի ու անգամ մեր համակարգի լավագույններից ա,
որովհետև գիտի, թե ինչ բան ա ընկերը։ Երկար չեմ կապում, մի ժամից վերականգնված լինի իր գործին։ Ու անջատեց… Ես ասացի.
-Սա ձեր հերթական ձևերն էր և թոզ փչոցին:
-Քո ասածն է: Ազատ արձակեք իրան հենց այս պահին՝ Վաղինակին, առանց արձանագրության։
Թողեցին և մի ժամ չանցած ընկերս զանգահարեց: -Արա էս ի՞նչ ես արել: Մտածեցի՝ վաբշե եմ պռոգռամի հերն անի ծել:
-Արա կներես, Լազո ջան, էլ չհերիքեց ներվերս։ Փաստորեն քեզ էլ քաշեցի էդ խնդի րների մեջ։
-Արա չէ, հանգստացի: Ընդակառակը ,տաս րոպե առաջ Կարապետյան Աշոտը զանգահարեց և ասաց՝ աշխատանքի ես վերականգնված, վաղվանից գործի ես։
Հ.Գ. Հունան Պողոսյանի հետ կապված Այ սենց պատմություն։ Հ.Հ.Գ. իրա հետ կապված դրական պատմություն էլի ունեմ, հլը սա ընթերցեք»: