Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է…Հայկ Մանասյանը նոր մանրամասներ է ներկայացրել պատվաստումների մասին

Բժիշկ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Կովիդ 19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը ընդգծելու՝ անգրագիտություն է:
1. Պատվաստանյութը եթե ստեղծվի, ուրեմն ստեղծվելու է ուշ, 2-3 տարի անց՝ լավագույն դեպքում: Մինչ այդ,

համավարակը պահանջում է լուծում: Եւ առաջիկա երկու-երեք տարում այդ լուծումը վակցինացիան չէ:
2. Չի բացառվում, որ երբ վակցինան լինի, մարդկությունն այլև լինի այնքան իմունիզացված, որ պատվաստման անհրաժեշտություն առհասարակ չզգացվի:
3. Եթե իմունիտետը չլինի կայուն, ասենք ավելի քան երեք տարի, և ստիպված լինենք պատվաստվել երեք տարին մեկ,

ուրեմն վակցինացիայի կարիք ունենալու են տարեցները և քրոնիկ հիվանդները: Մյուսներին դա չի լինելու խիստ անհրաժեշտ:
4. Քանզի քրոնիկ հիվանդները և տարեցները բնակչության զգալի տոկոսը չեն, ուրեմն մյուսների բնական իմունիզացիան որպես բարիեր ավտոմատ պաշտպանելու է թե տարեցներին, թե քրոնիկ պացիենտներին:

Վակցինայի վաճառքի շուկան ՀՀ-ում լինելու է չնչին:
5. Այս վիրուսը լինելով նոր, առաջիկա երկու-երեք տարում անխուսափելիորեն ենթարկվելու է մուտացիայի ու փոփոխությունների: Լավագույն պարագայում այն չի գտնելու էկոլոգիական նիշա, ու դուրս է մղվելով այլ վարակների կողմից՝ ոչնչանալու է:

Վատագույն պարագայում բնական ,,հնեցման,, արդյունքում այս վիրուսը կորցնելու է իր վտանգավորությունը, և շրջանառելու է մարդկանց մեջ ինչպես մինչև հիմա եղած ուրիշ Կորոնավիրուսներ: Երկու դեպքում էլ պատվասման կարիքն ընկնելու է: Եթե էլի բան հիշեմ, կհավելեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *