Հայուհու անչափ հուզիչ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին, որը անպայման կարդալ է պետք

Հուզված եմ վարչապետիս տեսքից գերհոգնածությունից կարմրած աչքերից, հոգու ցավից, ներքին տագնապից. Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Չգիտեմ ով այս դառը կատակն արեց աշխարհի հետ, բայց կարող եմ ասել հստակ, որ ոչ մի վիրուս մեր դեմ խաղ չունի։ Մենք ոջլոտ ու ԴՏ-ի հոտով հաց կերած, պատերազմ եւ երկրաշարժ տեսած, 2 ժամում ամբողջ տան գործ արած, մոմի լույսի տակ դաս սովորած, վերարկուով անկողին մտած, սեռժ եւ ռոբ տեսած ժողովուրդ ենք։

Վիռուսն այդքան ճանապարհ անցած չկա, ինչքան որ մենք ենք անցել։ Ով գիտի, մի գուցե մի երեք ամսվա կյանք ունի, կլորիկ բաքոնիկի պես դուս պրծուկ է ինչ որ լաբորատորիայից. ախ ախ.. Ամեն բան կանցնի կգնա ժողովուրդ ջան ու մենք պատվով դուրս կգանք այս վիճակից, ամեն հարցում ուժեղ ու համբերատար կլինենք։

Մեր պրիզման փոխենք, կյանքին այլ ձև նայենք։ Ինչո՞վ է տարբերվում այս ամենը համաշխարհային պատերազմից, միայն բոմ բեր չկան… Էականը ազգանվեր ու ազգասեր, թեկուզ և շատ տանջված աչքերով, մի հոյակապ մարդ է կանգնած մեր կողքին, որի հետ մենք ամեն բան կանցնենք պատվով և ամենալավ ճանապարհով մեր երկրի համար։ Ճիշտն ասած շատ հուզված եմ….

Հուզված եմ վարչապետիս տեսքից գերհոգնածությունից կարմրած աչքերից, հոգու ցավից, ներքին տագնապից….. շատ եմ հուզված…. նման պահերին հարազատի համար առաջին միտքն է գալիս լեզվիդ… վախ քոռանամ ես։ Չգիտեմ ինչով օգնենք քեզ մեր հարազատ և հոգատար վարչապետ։ Ծանր է գործդ, սարսափելի….

էս նեղ դրության մեջ լկստվածներդ են եթերներ մտնում, պահանջներ դնում, կարծես իրենց հետ չի այդ ամենը կատարվում։ Ախպերները ճշտով օրենք են քարոզում, իրենց շեյխության վերաբերյալ մտածում,

առնետները էլ ավելի սովածանում եւ ներվեր կռծում…. Մինչև այժմ չեմ հասկանում, նայում եմ կողքից ու զարմանում՝ ինչպես ազգս արժանացավ նման ղեկավարի։ Երևի մնացած նորմալների աղոթքն էր սիրով լի…. միգուցե, չգիտեմ։ Մերի Տոմոյան»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *