Ողջ աշխարհում կա հարյուրից ավել պատվաստանյութի թեկնածու, որոնք հավակնում են լինել վերջնական արդյունք: Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարարության նախարար
Արսեն Թորոսյանը: Նախարարը նշեց, որ առավել հավանական է, որ քսանը կլինի վերջնական. «Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտությունն անցնում՝ քիչ թվով մարդկանց վրա, անյուհետև մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների:
Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են մի քանի պատվաստանյութեր: Սա շատ էական է երկրագնդի ողջ բնակչության համար»: Արսեն Թորոսյանը Նշեց, որ առայժմ բանակցություններ են վարվում 2 ուղղություններով, առաջինն ուղիղ արտադրողներն են.
«Ես ինքս անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Օրինակ երեկ զրուցել եմ «Մոդեռնա» ընկերության ներկայացուցչի հետ, որը կապված է Աֆեյան Նուբարի հետ: Այդ պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է համարվում: Բանակցություններ կան ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ ևս, որոնք
փորձելու են հավաքական գնումներ կատարել, որ հավասարաչափ բաշխում անեն: Վտա նգն այն է, որ կարող են լինել որոշ պետություններ, որոնք մեծ քանակությունով պատվաստանյութ կգնեն, անգամ մինչ արտադրվելը, ինչի հետևանքով մնացած երկրներին հասանելի կլինի շատ ուշ՝ հասանելի լինելուց մեկ տարի անց:
Տարբեր գնահատականներով այն հասանելի կլինի կամ 2020 թ-ի վերջին կամ 2021թ-ի սկզբին: Դա պարզ կլինի աշնանը: Սակայն ընդհանուր փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակը ու մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակներ, արդեն ուրախալի է: Անհրաժեշտ է հետևել ու հետ չմնալ զարգացումներից: Պատասխանների մասին տեղյակ կպահեմ»
Տեսանյութը՝ ստորև.