Հիշեցնենք, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը 2017 թվականին Ազգային ժողովի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի կապակցությամբ քր. գործ էր հարուցել ու հունիսի 16-ին Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց
անյուհետև մեղադրանք առաջադրել «ԲՀ» խմբակցության ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության քր. օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի
ազատ կամքի իրականացմանը խանգարելը): Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Բարգավաճ Հայաստան խմբակցության Ղեկավար Ծառուկյանի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի
միջնորդությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով արդեն 2 ամիս է արդեն կալանավորված է, ցուցմունք է տվել,
որ իր անունով գրանցված մոտ 120 ձեռնարկությունները իրականում պատկանում են Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Սեդրակ Առուստամյանը հարտնել է, որ ինքը համաձայնել է այդ գործարքին, քանզի չի ուզեցել կորցնել իր աշխատանքը»: