Րեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Երբ ուզում են ժողովրդին տրամադրել իշխանությունների դեմ, ուրեմն պարտադիր կերպով և միշտ սույն հերթականությունով շահարկվում են Ամուլսար, ԼԳԲՏ ու պարգևավճար թեմաները։ Վերջինը շահարկվում է այնժամ, երբ բոլոր թեմաները սպառված են էլ ու պարտադիր ձևով ուռճ ացված և ավելի գունեղ
ներկայացնում են անգամ իրականության չհամապատասխանող թվեր։ Այսօր մտքից կաղ մի լրատվականի մոտ նկատեցի տարեկան 580 միլիոն դրամ հեղա փոխական պատգամավորների ստացած պարգևավճարների վերաբերյալ ինչ որ անկապ, սակայն լայն տարածված նյութ։ Այստեղից հարց է ծագում…. Вы случайно не охренели հարգելի լրատվականներ?
Այդքան ինֆորմացիան ճշտածը, պետք է որ տեղյակ լիներ, որ պարգևավճար ստանում են աշխատավարձի 30 տոկոսի չափով և նշված փողը սխալ հաշվարկի, կամ էլ վառ երևակայության հետևանք է։ ԵՒ ինչու՞ է գրված ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ։ Բոլորն են ստանում և առանց բացառության և երբ Լուսավոր Հայաստանը և Բարգավաճ Հայաստանը
հաջորդ ընտրություններին չեն անցնի և կմնան անցյալում, ուրեմն վստահ եմ իրենք էլ կդժգոհեն պարգևավճարներից) Ամենածիծաղելին այն էր, որ գրավծ էր, եթե պատգամավորին չի գոհացնում իր ստացած աշխատավարձը, ուրեմն թող մանդատը վայր դնի ու տեղը զիջի ուրիշ պատգամավորներին։ Այ քեզ մտածելակերպ!!! Պարգևավճար կոչվածը ստանում են բոլորը ու չնայած ընկալում եմ,
որ սիրում եք կոնկրետ պատգամավորների անունները շահ արկել, սակայն ինչու՞ մի օր չբողոքեցիք ՍԴ-ի պարգևավճարներից, որ Հրայր Թովմասյանն է ստանում ունենալով այդպիսի բարձր աշխատավարձ։ Կամ օրինակ իրեն անգործության մատնած, սակայն միլիոնի հասնող աշխատավարձին զուգահեռ պարգևավճար ստացող Արման Թաթոյանին ինչի՞ չեք անդրադառնում։
Թե ձեզ ձեռնտու է միայն որ դիրքով ցանկանալ ու որ անկյան տակ ուզենաք ներկայացնեք իրավիճակը առանց խորանալու ձեզ Չձեռնտու մի քանի հանգամանքների մեջ։ Այժմ բողոքողները՝ ժամանակին մի քանի հոգով էին ստանում բոլորի պարգևավճարները, իսկ այժմ ոչ միմիայն պաշտոնյաները, այլ ԲՈԼՈՐՆ են ստանում։
Ժողովրդի մասին իբրև մտածող, սակայն ուրիշի պարգևավճարից վառ ված էդ սցենարիստներին հուշեք, որ առաջ իրանք թքած ունեին թե իրենց աշխատավարձի ու թե պարգևավճարի վրա։ Իրենց քարտերը քարտուղարուհիների մոտ էր և նրանք էին դա վայելում, իսկ իրենք այդ ընթացքում պետությունից թալանած միլիոններն էին վայելում։ Եկեք չմոռանանք՝ արդեն մի քանի ամիս է այդ
պարգևավճարները փոխանցվում են Covid-ի ֆոնդ և մասնավորապես այսօր ֆինանսապես այդ ֆոնդին չաջակցողը բնավ իրավունք չունի քննադատել։ Ստանում են, որ իրենց աշխատածին համարժեք ստանան քսանչորս ժամյա օնլայն բոլորիդ հարցերին պատասխանելու և հնարավորության սահմաններում ձեր հարցերին ելքեդ տալու համար ևս։ Ստանում են, որ աչք չունենան պետական
բյուջեի վրա ու գողանալով զբաղվեն՝ ոնց որ անում էին նախկինները։ Ես կարծում եմ, որ մի բան էլ քիչ են ստանում։ Ես երկրին որևէ օգուտ չտալով հանդերձ վաստակել եմ այդչափ գումար լինելով դեռ ուսանողուհի, իսկ այս մարդիկ ջանք չեն խնայում պետությունը բարելավելու համար, որի արդյունքում կբարձրանա յուրաքանչյուրիդ աշխատավարձը նույնպես։ Ես միմիայն մի բանի հետ համաձայն չեմ….
Որ ստանում են կաշվից դուրս եկող պատգամավորը ինչ-որ անհայտ պատգամավորի հետ հավասար։ Բայց, եթե նման կերպ չլիներ հիմա էլ անհայտ պատգամավորները բու նտ կանեին և հիմա էլ էդ մի դարդն էլ կավելանար ու Ազգային ժողովը ծիծաղի առարկա կլիներ։ Մի խոսքով եկեք վերջացնենք ուրիշի ստացած աշխատավարձը հաշվելու սովորույթը և քիչ հետևենք քոչասեռժական լրատվականներին։